Զորիկ Ներսեսյան

  • Գլխավոր
  • English
  • Էկոլոգիա
  • Իրավունք
  • Հայոց լեզու Գրականություն
  • Մաթեմատիկա
  • Պատմություն

четверг, 8 ноября 2012 г.



Աշխարհի ամենաաղտոտված գետերը
Սիտառում գետ, ԻնդոնեզիաԱյս գետը կարծես աղբի ավազան լինի, բայց այն համարվում է գյուղատնտեսության և մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար` գետը մաքրելու համար, սակայն,  ինչպես երևում է, տարիներ են հարկավոր այս գետը կյանքի բերելու համար:


Յամունա գետ, ՀնդկաստանՅամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի`  Նյու Դելիի  թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել  Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան  ապարդյուն:


Բուրիգանգա գետ, ԲանգլադեշԲուրիգանգա գետը հիմնական գետն է, որ հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք` Դաքանի կողքով:  Բիոլոգիապես մահացած գետի 80 տոկոսը աղբ է:



Լանզհոույի Դեղին գետը, ՉինաստանԴեղին գետը Չինաստանի երկրորդ ամենաերկար գետն է և Հյուսիսային Չինաստանի ջրի հիմնական աղբյուրը: Բացի այդ, այս գետը միլիոնավոր մարդկանց համար հիմնական խմելու ջրի աղբյուր է, բայց այն աղտոտված է նավթի թափոններով:


Մարիլաո գետ, ՖիլիպիններՌետինե հողաթափեր, բանանի արկղեր, շների կմախքներ, սրանք այն իրերից են, որոնք կարող եք տեսնել Մարիլաո գետի մակերեսին: Ջրերը պարունակում են թունավոր քիմիկատներ, ինչպիսիք են օրինակ` քրոմը, սնդիկը, պղինձը և այլն: Չնայած տեղական կառավարության հարկերին, մարդիկ շարունակում են գետը նետել աղբը, իսկ  գործարանները լցնում են թափոնները  գետը` աղտոտելով գետը:

Գանգես գետ, ՀնդկաստանԳանգան հինդուների ամենասուրբ գետն է, որն առաջացել է Գանգոտրիի սառցադաշտերից: Մոտավորապես 2.000.000 մարդ լողում է այս գետում, չնայած այն հանգամանքին, որ այն վտանգավոր է, քանի որ կեղտաջրերը, թափոնները և դիակները մնում են ջրի մակերեսին:





Սոնղուա գետ, ՉինաստանՍոնղուա գետը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում: Այն Հեիլոնգ գետի ամենալայն վտակն է: 2005 թվականի նոյեմբերին այս գետը աղտոտվել է բենզինով:



Միսիսիպի գետ, ԱՄՆՄիսիսիպի գետը ԱՄՆ-ի կենտրոնի տնտեսական և բնական ռեսուրսն է: Մինչև 1995 թվականը գետի համակարգ մտնում էր  մոտավորապես 1,5 միլիոն սուլֆիդի պոչամբար, որոնց ընդհանուր թիվը մինչ այսօր գերազանցում է 100 միլիոն տոննան:




Սառնո գետ, ԻտալիաՍառնոն անցնում է Պոմպեի միջով և  համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված գետը: Իրադրությունն ավելի է վատացել, քանի որ այնտեղ են լցվում գյուղատնտեսական և արդյունաբերական թափոնները:


Автор: Unknown на 06:39 Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Следующие Главная страница
Подписаться на: Сообщения (Atom)

Архив блога

  • ►  2015 (18)
    • ►  мая (11)
    • ►  февраля (7)
  • ►  2014 (17)
    • ►  октября (1)
    • ►  июня (5)
    • ►  мая (3)
    • ►  марта (2)
    • ►  февраля (1)
    • ►  января (5)
  • ►  2013 (11)
    • ►  декабря (2)
    • ►  ноября (3)
    • ►  мая (2)
    • ►  марта (2)
    • ►  февраля (2)
  • ▼  2012 (1)
    • ▼  ноября (1)
      • Աշխարհի ամենաաղտոտված գետերը Սիտառում գետ, Ի...

Обо мне

Unknown
Просмотреть профиль
Тема "Простая". Автор изображений для темы: luoman. Технологии Blogger.