пятница, 8 ноября 2013 г.

                       Նորմատիվ իրավական ակտեր

ՏԻՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՆԹԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նորմատիվ իրավական ակտերը ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պետական իրավական փորձաքննության համար ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ ակտերը համարվում են անվավեր:
Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի: Իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է:
Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 3 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդիրավական ակտն ընդունած մարմին` առաջարկելով այդ ակտն անվավեր ճանաչել կամ համապատասխանաբար փոփոխել: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը և պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

                                                 ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ Ձև
Նորմատիվ իրավական ակտը պետք է ընդունվի գրավոր ձևով: Այն պետք է պարունակի բոլոր այն ձևական հատկանիշները, որոնք հատուկ իրավական ակտի նորմերով պահանջվում են տվյալ մարմնի արձակած ակտերի համար: Սակայն առավել կարևորն այստեղ այն տեսակի որոշում ընդունելն է, որը նախատեսված է այդ մարմնի համար ամրագրված լիազորություններում:
Այսպես, մարզպետը չի կարող ընդունել համայնքի ավագանու որոշում, կամ որևէ նախարար՝ «կառավարության որոշում»:
Նորմատիվ իրավական ակտի ձևին ներկայացվող պահանջ, թերևս, կարելի է համարել նաև այդ ակտում ավելի բարձր իրավաբանական ուժ ունոցող այն իրավական ակտի, հիմնականում օրենքի դրույթի հիշատակումը, որը տվյալ ակտը կամ այդ հարցով նորմատիվ ակտ ընդունելու իրավասություն է ամրագրում:


Նան պահանջը թեկուզ և օրենքներում ուղղակիորեն ամրագրված չէ,այդուհանդերձ, բխում է դրանց ընդանուր տրամաբանությունից, հատկապես ՎՀՎՎՕ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին  ՀՀ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը ենթադրում է նման անհրաժեշտություն:

Комментариев нет:

Отправить комментарий