Ինչո՞ւ են մարդիկ ծխում
Երիտասարդները թերագնահատում են ծխելու արդյունք հանդիսացող վատ հետևանքների լրջությունը և ծխախոտից կախվածության մեջ ընկնելու վտանգը: Ծխել սկսող երիտասարդները իրենց չեն դասում "ծխողների շարքում”`մտածելով, որ կարող են ծխելու սովորությունը պահել հսկողության տակ և դադարեցնել ծխելը երբ կցանկանան: Ցավոք, դա այդքան էլ հեշտ չէ:
Ծխել սկսելու պատճառները բազմաթիվ են: Ոմանք սկսում են ծխել հետաքրքրությունից դրդված: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հետաքրքրություն վերածվում է սովորության, իսկ սովորությունը` հիվանդության: Շատերը սկսում են ծխել, քանի որ վախենում են տարբերվել իրենց ընկերներից, կարծում են, թե ծխելն օգնում է վայելել տարիքակիցների հարգանքը:Ծխողների մեծամասնությունն իրենց ծխելու վատ սովորությունը կապում է ստրեսի հետ`չհասկանալով, որ ծխող մարդը կրկնակի է ենթարկվում ստրեսի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ անչափահասների մոտ 60%-ը սկսում է ծխել,քանի որ ծխախոտը նրանց համար հեշտ հասանելի է: Ծխախոտը տարածված է նաև այն երիտասարդների շրջանում, ովքեր օգտագործում են ալկոհոլային խմիչքներ:
Երիտասարդներին ծխելու դրդող գործոններից մեծ տեղ է տրվում նաև տարբեր տարիքային շրջաններին հատուկ վարքգծի գործոնին: 12-16 տարեկան երիտասարդները հնարավոր է, որ խնդիրներ ունեան ծնողների կամ այլ մեծահասակների հետ և իրենց դժգոհությունն ու անհնազանդությունը արտահայտեն ոչ օրինակելի վարքգիծ դրսևորելու միջոցով: Ալկոհոլային խմիչքների,թմրանյութերի օգտագործումը և հատկապես ծխելը նրանց համար հանդիսանում են անհաշտություններից և խնդիրներից խուսափելու, ինչպես նաև ինքնահաստատվելու միջոց:
Մարդկանց մեծամասնությունը համարում է ծխելը կախվածություն,
սակայն իրականում նրանք այնքան էլ ճիշտ չեն:
Բացի նիկոտինից,
ծխախոտը պարունակում է մոտ
4000 քիմիական նյութ, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր նյարդային համակարգի վրա`
ժամանակի ընթացքում առաջացնելով մի շարք կապվածություններ:
Խոսքը գնում է մի քանի հազար փոքրիկ կախվածությունների մասին:
Նիկոտինից կախվածությունն ինքնին կարող է անցնել մի քանի օրվա ընթացքում
(դուք չեք հանդիպի այնպիսի մեկին,
ով կախվածություն ունի նիկոտանային մաստակից):
Այն մարդիկ,
ովքեր ցանկանում են թողնել ծխելը,
սովորաբար ձախողվում են:
Հետագայում նրանք ասում են,
որ փոխարինողները նրանց օգնում են առաջին երկու օրերի ընթացքում,
սակայն հետո դադարում են օգնել:
Չծխող մարդիկ նրանց չեն հավատում`
դա վերագրելով վերջիններիս թուլակամությանը:
Ինչպես տեղեկանում ենք doctors.am կայքից, բանն այն է,
որ քիմիական նյութերն օրգանիզմից դուրս են բերվում աստիճանաբար:
Նիկոտինը դուրս է գալիս գիշերային քնի ընթացքում: Մնացած քիմիական նյութերի հետ ամեն ինչ ավելի բարդ է,
նրանք կարող են դուրս գալ ամիսներ շարունակ, հենց այդ պատճառով ծխողներին դժվար է հրաժարվել ծխախոտից: Դրա հետ միասին գիտնականներն ասում են, որ ծխելը թողնելը հնարավոր է ցանկացած տարիքում`
անտեսելով ծխելու տևողությանը: Կարևոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր խնդրի:
Մեթոդների մեծամասնության անարդյունավետության հիմնական պատճառն այն է, որ դրանք զբաղվում են խնդիրներից միայն միայն մեկով:
Առաջինը` ծխելը թողնելուց հետո պետք է անցնել դետոքսիկացիայի կուրս: Կուտակված քիմիական նյութերն արագ չեն կարող դուրս գալ, սակայն Դուք կարող եք այդ գործընթացն արագացնել:
Այսօր բժշկության մեջ կան բազմաթիվ դեղամիջոցներ,
որոնք կարող են օգնել այս խնդրի լուծմանը: Երկրորդը`անհրաժեշտ է գտնել ծխախոտի հոգեբանական փոխարինողը:
Դա կարող է լինել սպորտը կամ ցանկացած այլ բան, ընդ որում, մարդն ինքը պետք է կողմնորոշվի,
թե ինչն է իրեն օգնում դիմակայել դրան:
Комментариев нет:
Отправить комментарий