Ճառագայթում
Ճառագայթումը երևույթ է, որի ընթացքում արձակվում են մասնիկներ և բազմազանճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար գործոններ:
Իոնացնող,Տեսանելի լույս,Ինֆրակարմիր ճառագայթներ, Ուլտրամանուշակագույն ճառագայթներ,Ռենտգենյան ճառագայթներ Գամմա ճառագայթներ,Ռադիոալիքներ
Այս բոլորը միմյանցից տարբերվում են իրենց ալիքի երկարությամբ և տատանումների հաճախականությամբ:
Իոնացնող ճառագայթումը ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկա-քիմիական պրոցեսրի կողմերից մեկն է: Իոնացնող ճառագայթումն առաջ է բերում միջավայրի իոնացում, էլէկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների:
Իոնացնող ճառագայթման աղբյուր են հանդիսանումռադիոակտիվ տարրերը և նրանց իզոտոպները, միջուկային ռեակտորները,լիցքավորվածմասնիկների արագացուցիչները և այլն:
Տեսանելի լույսի շնորհիվ բույսերում կատարվում է ֆոտոսինթեզ, որը Երկիր մոլորակի գոյատևման պայմաններից մեկն է:
Ցանկացած տաք մարմին առաքում է էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք կոչվում են ինֆրակարմիր ալիքներ: Ինֆրակարմիր ալիքներ են առաքում վառված վառարանը, բնակարանի ջեռուցման մարտկոցները և այլն:Այդ ալիքները, կլանվելով, նկատելիորեն տաքացնոււմ են շրջապատի մարմինները: Այդ պատճառով ինֆրակարմիր ալիքները
հաճախ անվանում են ջերմային ալիքներ:Ինֆրակարմիր ճառագայթման բնական աղբյուրներ են Արեգակը, աստղերը և մոլորակները:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման բնական աղբյուրներն են Արեգակը, աստղերը:Ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչպես և ինֆրակարմիր
ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Այդ ճառագայթները քիչ են կլանվում մթնոլորտի վերին շերտերի կողմից, այդ պատճառով լեռներում դրանք վտանգավոր են մաշկի և աչքերի համար: Սական փոքր քանակովուլտրամանուշակագույն ճառագայթները բուժիչ
ներգործություն են ունենում ոսկրային հյուսվածքի ամրացման համար:
Ռենտգենյան ճառագայթների բնական աղբյուրն են արեգակնային ճառագայթները: Ռենտգենյաճառագայթները մասսամբ կլանվում են մթնոլորտի կողմից, հակառակ դեպքում կործանարար ազդեցություն կունենային կենսոլորտի վրա: Նրանք կիրառվում են հիվանդությունները ճիշտ ախտորոշելու,ոսկորների կոտրվածքները նկարելու, ինչպես նաև քաղցկեղային հիվանդությունները բուժելու համար:
Ըստ ալիքի երկարության ռադիոալիքները բաժանվում են՝ երկար,միջին, կարճ, գերկարճ ռադիոալիքներ: Որքան ալիքը երկար է, այնքան նրա՝ Երկրի մակերևույթը շրջանցելու հատկություննուժեղ է արտահայտված:Մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները:
Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման
աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել :Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում: Ճառագայթման
հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից` տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից,
բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից:Բջջային հեռախոսը ըստ էության, ռադիո է, որը ալիքների միջոցով ազդանշաններ է ուղարկում հենակայան:Այդ ազդանշանակիրը առաջացնում է երկու տարբեր ճառագայթարձակման դաշտեր` մերձավոր և հեռահար:
Ըստ Դ-ր Կառլոյի` որոշ հեռախոսների մեջ ճառագայթակիրը տատանվում է 1900 Մեգահերց հաճախականությամբ,և վնաս չի պատճառում:
Բջջային հեռախոսների ճառագայթ արձակման վնասների ցանկը
վնասել գլխամաշկի երակները պատճառ դառնալ հիշողության կորստի, շփոթվածության կամ ապակողմնորոշման,ականջների մեջ զնգոց առաջացնել, ինչպես նաև թուլացնել,կամ վնասել հոտառությունը, պատճառ դառնալ կատարակտներ, աչքի ցանցաթաղանթի վնասվածքի, ինչպես նաև աչքի քաղցկեղի,մարսողության խնդիրներ առաջացնել և բարձրացնել վատ խոլեստերինի մակարդակը,առաջացնել թքագեղձերի չարորակ ուռուցքներ և
այլն:
այլն:
Գիտնականները ընդունում են , որ մարդկանց ճնշող մեծամասնությունը մտադիր չէ հրաժարվել բջջային հեռախոս օգտագործելուց : Սակայն մասնագետները առաջարկում են որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Սահմանափակել զանգերի քանակը և դրանց տևողությունը:Խոսելու ընթացքում հեռախոսը պահել մերթ աջ մերթ ձախ
կողմում: Մինչև հեռախոսը ձեր ականջին դնելը, սպասեք մինչև մյուս կողմում ձեր խոսակիցը վերցնի այն:Սահմանափակել բջջային հեռախոսի օգտագործումը գյուղական վայրերում կամ որևէ այլ տեղ, ուր ազդանշանը թույլ է կամ երբ շարժվում եք բարձր արագությամբ: Եթե ավելի երկար զրույցի անհրաժեշտություն
կա, անթել հեռախոսի փոխարեն,որը բջջային հեռախոսների նման էլեկտրոմագնիսական ճառագայթներ արձակող տեխնոլոգիա է օգտագործում,
ավանդական լարով հեռախոս օգտագործեք:
Комментариев нет:
Отправить комментарий