четверг, 30 января 2014 г.

                                             Ժառանգությունից հրաժարվելը

Ժառանգության բացման պահին ժառանգի մոտ առաջացող ժառանգման իրավունքն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու հնարավորություն,այլև այդ իրավունքից  հրաժարվելու իրավունք:
Ժառանգությունից հրաժարվելը ժառանգի կամքի արտահայտման ձև է:Ի դեպ,պեռք է ժառանգությունից հրաժարվելը տարբերել ժարանգությունը չընդունելուց: Ժառանգությունից հրաժարվելու մասին դիմումը ժառանգը նոտարին է անձնում անձամբ,իսկ այդ հնարավոր չլինելու դեպքում նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից:
Ժառանգման իրավունքից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի,այնպես էլ կտակի ժառանգները:Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընդացքում:
Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից հօգուտ՝
            Ա)Ըստ օրենքի ժառանգների
            Բ)Ըստ կտակի ժառանգների
            Գ)Հայաստանի Հանրապետության,համայնքների:
Սակայն չի կարելի ժառանգությունից հրաժարվել հօգուտ այն անձանց,ովքեր իրավունք չունեն ժառանգելու,այսինքն՝հօգուտ անառժան ժառնգների և կտակով ժառանգելու իրավունք չունեցող անձանց:
Եթե ժառանգներն անգործունակ և անչափահաս քաղաքացիներ են,ապա իրենց ժառանգման իրավունքներից հրաժարվելու համար պահանջվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությունը:
Եթե ժառանգը հրաժարվում է ժառանգությունից, առանց նշելու,թե հօգուտ ում է հրաժարվում, ապա դա առաջացնում է այն հետևանքները,ինչ ժառանգությունը չընդունելը:
Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից  առանց նշելու այլ ժառանգի, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անառժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչելու հետևանքով, ապա ժառանգության այն մասը,որը կհասներ դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգման հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց մեջ բաշխվում է հավասար բաժիններով:
Եթե ժառանգն արդեն հայտնել է ժառանգությունից հրաժարվելու իր մտադրությունը,  ապա նա այլևս չի կարող վերցնել իր հրաժարումը կամ այն ետ վերցնել:
Չի թույլատրվում ոչ միայն ժառանգությունից վերապահուներով կամ պայմանով հրաժարվել, այլև հրաժարվել ժառանգին հասանելիք ժառանգության մասից:Սակայն ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից կամ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:
Եթե ժառանգը ժառանգման է հրավիրվում և ըստ կտակի, և ըստ օրենքի, ապա նա կարող է հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից  այդ հիմքերից մեկով կամ երկուսով:
Ժառանգին հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել՝
Ա)Կտակով ժառանգվող գույքից,եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին,
Բ)Ժառանգությն պառտադիր բաժնից,

Գ)Եթե ժառանգին ենթանշանակված է ժառանգ

Комментариев нет:

Отправить комментарий