четверг, 30 января 2014 г.

                                         Ժառանգական գույքի բաժանելը

Ժառանգության բացման պահին ժառանգատուի ունեցած ամբողջ գույքը,ինչից էլ բաղկացած լինի,որտեղ էլ որ գտնվի,դիտվում է որպես միասնական ամբողջություն: Եթե ժառանգատուի մահվանից հետո լինում է միայն մեկ ժառանգ, ժառանգության  բաժանման մասին խոսք լինել չի կարող:Իսկ եթե ժառանգները մի քանիսն են , ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգական գույքի բաժանում:
            Ըստ օրենքի ժառանգման դեպքում նույն հերթի բոլոր ժառանգները գույքը ժառանգում են հավասար բաժիններով:Նման դեպքում ընդանուր բաժնային սեփական ություն համարվող գույքը բոլոր ժառանգների միջև բաժանվուն է նրանց ընդհանուր համաձայնությամբ: Բնականաբար ժառանգական գույքը պետք է ժառանգների միջև բաժանվի բնեղենով,եթե դա հնարավոր է: Հնարավոր չլինելու դեպքում ժառանգություն բաժանելիս ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելի ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի:
            Օրենքով պաշտպանվում է հատկապես բնակելի տան նկատմամբ ժառանգների՝ այդ օբեկտն ստանալու նախապատվության իրավունքը: Եթե  ժառանգին հասանելիք բաժնի ու գույքի առժեքների միջև կա անհամաչափություն, ապա դա կարող է հարդեցվել այլ գույք կամ դրամական միջոցներ տրամադրելու միջոցով:
Ժառանգական գույքի բաժանման ժամանակ ժառանգների կայացրած համաձայնությունը նոտարական կարգով հաստատվելուց հետո ժառանգների տրվում է ժառանգական իրավունքի վկայագիր, որում նշվում է համաձայնությանը համապատախան ժառանգներից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ գույքը և իրավունքները:
Ժառանգությունը բաժանելու, ինչպես նաև ժառանգներից մեկի բաժինը ժառանգական զանգվածից առանձնացնելու վերաբերյալ ժառանգների միջև համաձայնություն չլինելու դեպքում ժառանգությունը կարող է բաժանվել դատական կարգով:Ժառանգության բաժանման ժամանակ պետք է միջոցներ ձեռք առնվեն ոչ միայ  անչափահաս, այլև արդեն սաղմնավորված, բայց դեռևս չծնված ժառանգների ժառանգման իրավունքների ու շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրհենսդրության նախատեսվում են անչափահաս ժառանգների շահերի պաշտպանության միջոցներ:Անչափահաս ժառանգների շահերի պաշտպանության նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը պետք է մասնակցի ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը:
Նման ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է նաև այն դեպքում, երբ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ համաձայնություն են կայացնում մյուս ժառանգները:  
Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփայանության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությանբ:
Ժառանգությունը բաժանելու՝ ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու ,վերաբերյալ համաձայնությունը ,եթե այն կնքվել է մինչև ժառանգական իրավունքի վկայագիրը տալը և վավերացվել է նոտարի կողմից,հիմք  է  Ժառանգներին ժառանգության իրավունքի վկայականներ տալու համար՝դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքը:

Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ  նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերծելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий