четверг, 14 марта 2013 г.



                                          Ինչո՞ւ են մարդիկ ծխում

Երիտասարդները թերագնահատում են ծխելու արդյունք հանդիսացող վատ հետևանքների լրջությունը և ծխախոտից կախվածության մեջ ընկնելու վտանգը: Ծխել սկսող երիտասարդները իրենց չեն դասում "ծխողների շարքում”`մտածելով, որ կարող են ծխելու սովորությունը պահել հսկողության տակ և դադարեցնել ծխելը երբ կցանկանան: Ցավոք, դա այդքան էլ հեշտ չէ:
Ծխել սկսելու պատճառները բազմաթիվ են: Ոմանք սկսում են ծխել հետաքրքրությունից դրդված: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հետաքրքրություն վերածվում է սովորության, իսկ սովորությունը` հիվանդության: Շատերը սկսում են ծխել, քանի որ վախենում են տարբերվել իրենց ընկերներից, կարծում են, թե ծխելն օգնում է վայելել տարիքակիցների հարգանքը:Ծխողների մեծամասնությունն իրենց ծխելու վատ սովորությունը կապում է ստրեսի հետ`չհասկանալով, որ ծխող մարդը կրկնակի է ենթարկվում ստրեսի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ անչափահասների մոտ 60%-ը սկսում է ծխել,քանի որ ծխախոտը նրանց համար հեշտ հասանելի է: Ծխախոտը տարածված է նաև այն երիտասարդների շրջանում, ովքեր օգտագործում են ալկոհոլային խմիչքներ:
Երիտասարդներին ծխելու դրդող գործոններից մեծ տեղ է տրվում նաև տարբեր տարիքային շրջաններին հատուկ վարքգծի գործոնին: 12-16 տարեկան երիտասարդները հնարավոր է, որ խնդիրներ ունեան ծնողների կամ այլ մեծահասակների հետ և իրենց դժգոհությունն ու անհնազանդությունը արտահայտեն ոչ օրինակելի վարքգիծ դրսևորելու միջոցով: Ալկոհոլային խմիչքների,թմրանյութերի օգտագործումը և հատկապես ծխելը նրանց համար հանդիսանում են անհաշտություններից և խնդիրներից խուսափելու, ինչպես նաև ինքնահաստատվելու միջոց:


Մարդկանց մեծամասնությունը համարում է ծխելը կախվածություն, սակայն իրականում նրանք այնքան էլ ճիշտ չեն: Բացի նիկոտինից, ծխախոտը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր նյարդային համակարգի վրա` ժամանակի ընթացքում առաջացնելով մի շարք կապվածություններ:
Խոսքը գնում է մի քանի հազար փոքրիկ կախվածությունների մասին: Նիկոտինից կախվածությունն ինքնին կարող է անցնել մի քանի օրվա ընթացքում (դուք չեք հանդիպի այնպիսի մեկին, ով կախվածություն ունի նիկոտանային մաստակից): Այն մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, սովորաբար ձախողվում են: Հետագայում նրանք ասում են, որ փոխարինողները նրանց օգնում են առաջին երկու օրերի ընթացքում, սակայն հետո դադարում են օգնել: Չծխող մարդիկ նրանց չեն հավատում` դա վերագրելով վերջիններիս թուլակամությանը:

Ինչպես տեղեկանում ենք doctors.am կայքից, բանն այն է, որ քիմիական նյութերն օրգանիզմից դուրս են բերվում աստիճանաբար: Նիկոտինը դուրս է գալիս գիշերային քնի ընթացքում: Մնացած քիմիական նյութերի հետ ամեն ինչ ավելի բարդ է, նրանք կարող են դուրս գալ ամիսներ շարունակ, հենց այդ պատճառով ծխողներին դժվար է հրաժարվել ծխախոտից: Դրա հետ միասին գիտնականներն ասում են, որ ծխելը թողնելը հնարավոր է ցանկացած տարիքում` անտեսելով ծխելու տևողությանը: Կարևոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր խնդրի: Մեթոդների մեծամասնության անարդյունավետության հիմնական պատճառն այն է, որ դրանք զբաղվում են խնդիրներից միայն միայն մեկով:
  
Առաջինը` ծխելը թողնելուց հետո պետք է անցնել դետոքսիկացիայի կուրս: Կուտակված քիմիական նյութերն արագ չեն կարող դուրս գալ, սակայն Դուք կարող եք այդ գործընթացն արագացնել: Այսօր բժշկության մեջ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել այս խնդրի լուծմանը: Երկրորդը`անհրաժեշտ է գտնել ծխախոտի հոգեբանական փոխարինողը: Դա կարող է լինել սպորտը կամ ցանկացած այլ բան, ընդ որում, մարդն ինքը պետք է կողմնորոշվի, թե ինչն է իրեն օգնում դիմակայել դրան:




среда, 13 марта 2013 г.


                                      Ճառագայթում

Ճառագայթումը երևույթ էորի  ընթացքում  արձակվում են մասնիկներ և բազմազանճառագայթներինչի  արդյունքում առաջանում են  մարդու վրա ազդող վնասակար գործոններ:
Իոնացնող,Տեսանելի լույս,Ինֆրակարմիր ճառագայթներ, Ուլտրամանուշակագույն ճառագայթներ,Ռենտգենյան ճառագայթներ                                                                                Գամմա ճառագայթներ,Ռադիոալիքներ
Այս բոլորը միմյանցից տարբերվում են իրենց ալիքի երկարությամբ և տատանումների հաճախականությամբ:
Իոնացնող ճառագայթումը  ռադիոակտիվ  տարրերում ընթացող ֆիզիկա-քիմիական պրոցեսրի կողմերից մեկն է: Իոնացնող  ճառագայթումն առաջ է բերում միջավայրի իոնացում, էլէկտրական  հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան  բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների:
Իոնացնող ճառագայթման աղբյուր են հանդիսանումռադիոակտիվ տարրերը և նրանց իզոտոպները,   միջուկային ռեակտորները,լիցքավորվածմասնիկների արագացուցիչները և այլն:
Տեսանելի լույսի շնորհիվ բույսերում կատարվում է  ֆոտոսինթեզորը Երկիր մոլորակի գոյատևման պայմաններից մեկն է:
Ցանկացած տաք մարմին առաքում է էլեկտրամագնիսական ալիքներ,  որոնք կոչվում  են  ինֆրակարմիր ալիքներԻնֆրակարմիր ալիքներ են առաքում վառված վառարանըբնակարանի ջեռուցման մարտկոցները և այլն:Այդ ալիքներըկլանվելովնկատելիորեն տաքացնոււմ են շրջապատի մարմիններըԱյդ պատճառով  ինֆրակարմիր ալիքները     հաճախ անվանում են ջերմային ալիքներ:Ինֆրակարմիր  ճառագայթման բնական աղբյուրներ են Արեգակը, աստղերը և մոլորակները
Ուլտրամանուշակագույն ճառագայթման բնական  աղբյուրներն են Արեգակըաստղերը:Ուլտրամանուշակագույն ճառագայթներըինչպես և ինֆրակարմիր  ճառագայթներն աչքի համար անտեսանելի ենԱյդ ճառագայթները քիչ են կլանվում մթնոլորտի վերին շերտերի կողմիցայդ  պատճառով լեռներում դրանք վտանգավոր են մաշկի և աչքերի համարՍական փոքր քանակովուլտրամանուշակագույն  ճառագայթները բուժիչ     ներգործություն են ունենում ոսկրային հյուսվածքի  ամրացման համար:
Ռենտգենյան ճառագայթների բնական աղբյուրն են արեգակնային ճառագայթներըՌենտգենյաճառագայթները մասսամբ կլանվում են մթնոլորտի կողմիցհակառակ  դեպքում կործանարար ազդեցություն կունենային կենսոլորտի վրաՆրանք կիրառվում են հիվանդությունները ճիշտ  ախտորոշելու,ոսկորների կոտրվածքները նկարելուինչպես նաև քաղցկեղային հիվանդությունները բուժելու համար:
Ըստ ալիքի երկարության ռադիոալիքները բաժանվում են՝ երկար,միջինկարճգերկարճ ռադիոալիքներՈրքան ալիքը  երկար էայնքան     նրա՝ Երկրի մակերևույթը շրջանցելու հատկություննուժեղ է արտահայտված:Մեծ քանակություններով  այն բերում է հյուսվածքներիկենդանի բջիջների քայքայմանիսկ  փոքր չափաբաժիններով` առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է  գենետիկական փոփոխությունները    Սակայնվտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման  աղբյուրներըորոնց մասին ընդունված է խոսել :Միջուկային էներգետիկայի զարգացումից  եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմումՃառագայթման         հիմնական մասը  ազգաբնակչությունը ստանում է  ճառագայթման բնական աղբյուրներիցտիեզերքիցերկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից    բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից:Բջջային հեռախոսը ըստ էությանռադիո էորը ալիքների միջոցով ազդանշաններ է  ուղարկում հենակայան:Այդ ազդանշանակիրը     առաջացնում է երկու տարբեր ճառագայթարձակման դաշտեր` մերձավոր  և հեռահար: 
Ըստ Դ-ր Կառլոյի` որոշ հեռախոսների մեջ  ճառագայթակիրը տատանվում է 1900 Մեգահերց հաճախականությամբ,և վնաս չի պատճառում:
Բջջային հեռախոսների ճառագայթ արձակման վնասների ցանկը
վնասել գլխամաշկի երակները  պատճառ դառնալ հիշողության կորստիշփոթվածության կամ ապակողմնորոշման,ականջների  մեջ  զնգոց  առաջացնել,  ինչպես  նաև   թուլացնել,կամ վնասել հոտառությունը,   պատճառ դառնալ կատարակտներաչքի   ցանցաթաղանթի վնասվածքիինչպես նաև  աչքի քաղցկեղի,մարսողության խնդիրներ առաջացնել և բարձրացնել վատ խոլեստերինի մակարդակը,առաջացնել թքագեղձերի չարորակ  ուռուցքներ և 
այլն
Գիտնականները ընդունում են , որ մարդկանց ճնշող մեծամասնությունը մտադիր չէ հրաժարվել բջջային հեռախոս օգտագործելուց : Սակայն մասնագետները առաջարկում են որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Սահմանափակել զանգերի քանակը և դրանց տևողությունը:Խոսելու  ընթացքում  հեռախոսը պահել  մերթ  աջ  մերթ  ձախ կողմում: Մինչև հեռախոսը ձեր  ականջին  դնելըսպասեք    մինչև մյուս կողմում ձեր խոսակիցը  վերցնի  այն:Սահմանափակել  բջջային  հեռախոսի օգտագործումը  գյուղական  վայրերում  կամ  որևէ  այլ  տեղ,  ուր  ազդանշանը  թույլ է կամ երբ շարժվում եք բարձր  արագությամբԵթե  ավելի  երկար  զրույցի   անհրաժեշտություն     կաանթել հեռախոսի  փոխարեն,որը բջջային հեռախոսների նման էլեկտրոմագնիսական ճառագայթներ  արձակող տեխնոլոգիա է օգտագործում, ավանդական  լարով  հեռախոս օգտագործեք: