четверг, 5 декабря 2013 г.

                    Վերահսկենք մեր շրջակա միջավայրը


1-Ներկայիս դրության մենք ապրում ենք անտեսելով շրջակա միջավայրը ՝ԱՂՏՈՏՈՒՄ,որը հանդիսանում է շրջակա միջավայրի առօրյայի  առաջնային հիմնախնդիրներից մեկը:Ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ և յուրաքանչուր երկրում շրջակա միջավայրի հարցին մոտենում են բնագիտական մոտեցումներով:Չնայած նրան,որ մեր միջավայրի որակը շատ ցածր է,սակայն մեծ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք բարձրացնել այն:


2-Շրջակա միջավայրը մեր առողջության վրա կունենա լավ ազդեցություն եթե չհատվեն անտառները որոնք մեզ ապահովվում են թթվածնով: Առողջության վատթարացման գործում մեր՝ մարդկանց մեղավորությունը ավելի մեծ է ,քանի որ մարդը մեքենայի շարժիչը աշխատեցնելու համար օգտագործում է հեղուկ վառելիք ՝ԲԵՆԶԻՆ ,որը այրվելով օդ է արտանետում  վնասակար նյութեր,ինչպես նաև մեզ շատ հայտնի ՇՄՈԼ  գազը ,որից առաջանում են թե մահացու դեպքեր, թե սուր անոթային հիվանդություններ:


3-Շրջակա միջավայրի վերահսկողությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները իսկ այդ վերահսկողությունը կդառնա արդյունավետ եթե մարդիկ իրենց հերթին չաղտոտեն իրենց միջավայրը,այլ պատժեն բոլոր նրանց ովքեր կփորձեն աղտոտել այն միջավայրը որտեղ ապրում են իրենք և իրենց հարազատները:Այդ վերահսկողության որակը կբարձրանա միայն այն ժամանակ երբ մարդիկ համախմբվեն և հասկանան այդ խնդրի լրջությունը:Նշեմ որ շրջակա միջավայրը նաև վերականգնվում է իր իսկ բնական ճանապարհով ,և մենք առաջին հերթին պետք է պահապնենք այն ամենը ինչը նոր սկսում է վերականգնվել և հորդորել հասարակությանը լինել ավելի ուշադիր նման խնդրի առաջ չկանգնելու համար:

4-
Ես ամեն կերպ փորձում եմ բարձրացնել իմ շրջակա միջավայրի որակը՝նախ  չեմ աղտոտում,չեմ ոչնչացում ծառերն ու ծաղիկները,չեմ վնասում թրչյունների ու կենդանիներին,և ամենակարևորը ես սիրում եմ ու պահպանում եմ իմ շրջական միջավայր:
Յուրաքանչյուր մարդ բնության գրկում հանգստանալիս պետք է այն թողնի այն վիճակում,որ երբ վերադառնա,չամանչի իր արածների համար:Ինձ համարելով բնության մեկ մասնիկ ,ինձ վրա պարտավորվածություն եմ վերցնում ՉԱՂՏՈՏԵԼ,ՉՈՉՆՉԱՑՆԵԼ այն ամենը ինչը դեռ լիովին ոչնչացման եզրին չի հայտնվել :



5. Միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող քանակի արդյուք,որովհետև ոչ բոլորն են հետևում սահմանված կանոններին՝շարունակում են հատել անտառները,ոչնչացնել կենդանիներին,անխնա պոկել ծաղիկները,շատ կենցաղային աղբեր նետել գետերի և լճերի մեջ

понедельник, 2 декабря 2013 г.

                 Դատաձեռագրաբանական Փորձաքննություններ

Դատաձեռագրաբանական փորձաքննությունները պատկանում են քրեագիտական փորձաքննության՝գործնականում առավել հաճախ սեռին:Այս փորձաքննությունները կարող է նշանակվել ՀՀ քրեական օրհենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հանցագործություններով քննվող գործերով, երբ գործի համար կարևոր նշանակություն ունեցող ձեռագրի ու ստորագրության կատարողներն անհայտ են կամ երբ այդ ձեռագիրն ու ստորագրությունը կասկած են հարուցում:
Հետազոտման օբեկտներ են գրվոր տեքստերը,ձեռագիր և թվային գրառումներն ու ստորագրություններ(ստացականներում,կտակներում,դիմումներում,ցուցակներում,պայմանագրերում,ամուսնական վկայականներում և այլն), ձեռագրի և ստորագրության նմուշները քրեական գործի նյութերը:
Հետազորվող փաստաթղթի ձեռագրում պարունակվող կոնկրետ ձեռագրային արտահայտությունը կոչվում է հետազոտելի օբեկտ,որը կարող է լինել տեքստի,գրառման կամ ստորագրության ձևով:Այն օբեկտները, որոնց տեքստի կամ գրառման բովանդակային մասը կատարված է տառային նշանների (ոճավոր,արագագիր,տպատառ) միջոցով,կոչվում են տառային,իսկ թվերի միջոցով կատարվածը՝թվային:Միաժամանակ և տառային,և թվային նշաններ պարունակող հետազոտելի տեքստը կամ գրառումը կոչվում է խառը:
Փաստաթղթում ձեռագիրը և ստորագրությունը կատարողին պարզելու համար փորձաքննությանն անհրաժեշտ են պատշաճ որակի և համապատասխան քանակի բարեխղճորեն նախապատրաստված համեմատական նյութեր:
Ձեռագիր և ստորագիության նմուշները լինում են երեք տեսակի՝ազատ, պայմանական ազատ և փորձարարական:

1)Ազատ նմուշներ են համարվում այն ձեռագիր տեքստերը,գրառուները ու ստորագրությունները,որոնք կոնկրետ անձի կողմից կատարվել են մինչև տվյալ փորձաքննության հետ կապված քրեական գործի հարուցումը,երբ կատարողը չի ենթադրել,որ դրանք կարող են օգտագործվել որպես համեմատական նյութ փորձաքննություն կատարելիս:Այդպիսիք են անձամբ լրացված կամ գրված ու ստորագրված ինքնակենսագրությունները,անկետաները,աշխատանքի ընդունվելու և ազատվելու դիմումները,անձնական նամակները և այլն:Փորձաքննության կատարման համար ազատ նմուշները ամենաարժեքավորն են համարվում,քանի որ դրանք կատարվել են առանց ձեռագրի և ստորագրության հատկանիշների դիտավորյան խեղյաթուրման :

2)Պայմանական ազատ նմուշներ են համարվում այն ձեռագիր տեքստերը, գրառուներն ու ստորագրությունները,որոնք կոնկրետ անձի կողմից կատարվել են քրեական գործի նախաքննության առնչությամբ,սակայն ոչ դատաձեռագրաբանական  փորձաքննության նշանակման կապակցությամբ:Այդպիսիք են մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով տրված բացատրությունները,դիմումներն ու բողոքները,հարցաքննության արձանագրություններում անձամբ գրված և ստորագրված ցուցմունքները և այլն:

3)Փորձարական նմուշներ են համարվում այն ձեռագիր տեքստերը,գրառումները ու ստորագրությունները,որոնք հատուկ դատաձեռագրաբանական փորձաքննություն կատարելու համար քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ստացվում են կոնկրետ անձից:Փորձառական նմուշներն առժեքավոր են այնքանով, որ դրանք կարող են ստացվել ցանկացած ձևով ու քանակով և կրում են անձի նույնացման համար ենթակա անհատական հատկանիշներ կամ տվյալ անձը բնութագրող հատկություններ:Փորձագետին ուղարկվող բոլոր նմուշները անհրաժետշ է պատշաճ ձևով ծրագրավորել ու կնքել:
Հետազոտելի փաստաթուղթը ստեղծման ժամանակին համապատասխանող նմուշների բացակայության պարագայում փորձաքննություն կատարելու և եզրակածություն տալու հնարավորության հարցը  յուրաքանչյուր առանձին դեպքում լուծում է ձեռագրաբան-փորձագետը:Փորձագետին առաջադրված յուր. հարցում անհրաժեշտ է նշել թե որ փաստաթղթում և ինչ է հարկավոր հետազոտել,իսկ փորձագետին տրամադրվող նյութերում նշվում է հետազորվող օբեկտների գտնվելու տեղը:Քրեական գործի նյութերին կցված և հետազոտման ենթակա փոքրածավալ,  պատառոտված գրառումներն ու պահպանության առումով խոցելի նմանատիպ փաստաթղթերը ցանկալի է տեղավորել թափանցիկ արագակարերի մեջ և նոր կարել գործի նյութերին կամ պահել առանձին ծրարում:
Փորձաքննությանն ներկայացվում են հետազոտվող օբեկտների բնօրինակները կամ    դրանց առաջին օրինակները:Ձեռագրի և ստորագրության հետազոտությունը պատճենով կամ լուսանկարով կարող է կատարվել միայն բացառին դեպքերում, երբ բնօրինակն անհնար է վերականգնել կամ երբ ձեռագիրն ու ստորագրությունը կատարված են կահույքի,պատի,քարի և այլ անսովոր առարկայի վրա:
Փորձաքննություն նշանակելու որոշումը պետք է տեղեկություններ պարունակի կոնկրետ անձի տարիքի,կրթության,մասնագիտության,գրավոր լեզվին տրիապետելու հմտության,նրա հիվանդությունների,գրող ձեռքի արատների վերաբերյալ:Թեև ձեռագիրն ունի անհատական բարձր հատկանիշներ,այնուամենայնիվ,այն փոփոխվում է մարդու տարքային աճին զուգնթաց:
Դատաձեռագրաբանական փորձաքննություները կատարվում են ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» և  ՀՀ ԳԱ  ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային  բյուրո»  ՊՈԱԿ և ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում,որտեղ լուծվում են հեևյալ խնդիրները.
-ձեռագրի (գրավոր տեքստերի,քվային գրառումների)և ստորագրության կատարողի  պարզումը,
-ձեռագիր տեքստերը,դրանց առանձին հատվածները և ստորագրությունը միևնույն անձի կամ տարբեր անձանց կողմից կատարելու փաստի պարզումը,
-ձեռագրի և ստորագրության կատարման անսովոր՝ներքին(ստրես,ալկոհոլային հարբեցողություն,հարիքային փոփոխություն և այլն)կամ արտաքին (գրելու անսովոր դիրք,անսովոր գրելանյութ կամ գործիք,ձեռագրի լամ ստորագրության կատարում առանց ակնոցի,սրտի ազդեցություն և այլն)պայմանների պարզումը:

                                                                 Որոշում

Դատաձեռագրաբանական փորձաքննոըթյուն նշանակելու մասին
(ձեռագիրը կատարողի սեռը,մոտավոր տարիքը պարզելու նպատակով)
Ք.Երևան                                                                                              14 Հունվարի 2009թ.
            ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի քննիչ,ոստիկանության կապիտան Ա.Ա Սարոյանս,վերանայելով ՀՀ քրեական օրհենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ 16100009 քրեական գործի նյութերը,

                                                        Պարզեցի
            2008թ.Դեկտեմբեր ամսվա ընթացքում «Գործարար»ՍՊ ընկերության 7 բաժնետերերից մեկը՝Գայանե Գրիգորի Ոսկանյանը,ստացել է ձեռագիր նույնաբովանդակ գրառուներով 3 նամակներ,որոնցում անհայտ անձը սպառնացել է սպանել նրան և հրկիզել նրա տունը,եթե վերջինս չհրաժարվի իր բաժնեմասից:
            Գ.Գ Ոսկանյանը սպառնալիքն ընդունել է իրական,սակայն կատարող անձի վերաբերյալ որևէ մեկի նկատմամբ կասկած չի արտահայտել:
            Նամակներում Գրառումներ կատարող անձի կամ անձանց սեռը,մոտավոր տարիքը կամ այն հատկանիշները պարզելը զգալիորեն կնեղացնի հանցագործություն կատարող անձանց շրջանակը:
            Նկատի ունենալով,որ Գ.Գ Ոսկանյանին ուղարկված նամակների ձեռագիր տեքստերը կատարող անձի սեռն ու մոտավոր տարիքը և գործի համար կարևոր  նշանակություն ունեցող այլ հարցերը պարզելու համար անհրաժեշտ են դատական ձեռգրաբանության բնագավառի հատուկ գիտելիքներ,ղեկարվարվելով ՀՀ քրեական դատավարության օրհենսգրքի 243-245-րդ և 248-րդ հոդվածներով՝
                                                             Որոշեցի
1.Նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն,որի կատարումը հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն»ՊՈԱԿ-ը:
2.Փորձագետին առաջադրել հեևյալ հարցերը.
            1)միևնո՞ւյն,թե՞ տարբեր անձանց կողմից են կատարվել Գ.Գ Ոսկանյանին ուղարկված 3 նամակների տեքստերը,
            2)ա՞ջ , թե՞ ձախ ձեռքով է կատարվել հետազոտման ներկայացված 3 նամակներից յուրաքանչյուրի տեքստը,
            3)տեսքտերը կատարված չե՞ն, այդյոք,կատարողի համար անսովոր վիճակում
(հիվանդության,ալկոյոլի կամ թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ)կամ անսովոր պայմաններում՝դիտավորյալ փոփոխված ձեռագրով,
           4)ո՞ր սեռին է պատկանում տեքստերը կատարող անձը կամ անձինք,
           5)ի՞նչ մոտավոր տարիքի է տեքստերը կատարող անձը կամ անձինք:
Փորձագետին խնդրել...:
3.Փորձագետին տրամադրել.
-Գ.Գ ոսկանյանին ուղարկված նույնաբովանդակ 3 նամակները «3» թերթից, որոնք սկսվում են «կսպանեմ,եթե...»և ավարտվում են «քո բաժնեմասից»բառերով (ծրարում):
Հետազորման համար...:
4.Հանձնարարել...:
ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Երևան քաղաքի
Մալաթիայի քննչական բաժնի քննիչ,
Ոստիկանության կապիտան
                                                                                                                       Ա.Ա.Սարոյան