среда, 11 февраля 2015 г.

                                                  Պատմական Տերմիններ
1.   Հայդուկ՝ առավելապես Բալկաններում և նախկին Օսմանյան Կայսրության այլ տարածքներում պարտիզանական պայքար մղող ազատամարտիկների տարածված անվանում։ Հայդուկների խմբի ղեկավարը կոչվում է հայդուկապետ։  

    2. Ֆիդայի (թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ») պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։ 

     3.  Իշխանավանդական տոհմական ժառանգական տիտղոսորը փոխանցվում է սերնդեսերունդ նույն տոհմի անդամների միջև։ Իշխանի կինը կրում է «իշխանուհի», իսկ չամուսնացած որդին և դուստրը կրում են համապատասխանաբար «իշխանազն» և «իշխանադուստր» տիտղոսները։  

      4.   Իշխանաց-իշխան (իշխողների իշխող), բարձրաստիճան տիտղոս-կոչում միջնադարյան Հայաստանումշնորհվել է կողմնակալ-հրամանատարներինտարածքների կուսակալներին։ 

      5.   Խալիֆայություն-          մուսուլմանական աշխարհում սկիզբ առած առաջին կառավարման համակարգից և ցույց է տալիս մուսուլմանների (համայնքքաղաքական միասնություն։ Արիստոկրատսահմանադրական հանրապետությունորը նշանակում է, որ պետության ղեկավարըխալիֆան և այլ պաշտոնյաներ ժողովրդի ևիսլամիներկայացուցիչներ են և պետք է ղեկավարեն սահմանադրական և կրոնական օրենքներին, կամ շարիաթին համապատասխան։ 

      6.   Ալյանս- (ֆրանս.), պետությունների միավորում, միջազգային կազմակերպությունների միավորում, լայն առումով՝ ընդհանրապես միություն, միավորում: 

      7.   Անարխիա-(հուն.), 1. անիշխանություն, անկազմակերպվածություն, 2. անկարգություն, քաոս:

      8.   Ազգերի Լիգա- միջազգային կազմակերպություն, որը հիմնադրվել է 1919թ.: Սկսել է գերծել 1920թ.: Ա. Լ.-ի ղեկավար մարմիններն էին ասամբլեան, խորհուրդը և քարտուղարությունըէ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ: Աշխատատեղին՝ Ժնևը, պաշտոնական լեզուները՝ անգլերենը և ֆրանսերենը: Կանոնադրության համաձայն Ա. Լ. պետք է պահպաներ  միջազգային խաղաղությունը առաջին համաշխարհաին պատերազմից հետո: Ագրեսորների նկատմամբ պետք է կիրառեր տնտեսական, քաղաքական և ռազմական պատժամիջոցներ: 1934թ. ԽՍՀՄ-ը  մտավ լիգա, այն հանուն խաղաղության օգտագործելու նպատակով: Սակայն իմպերիալիստական շրջանները ձախողեցին ԽՍՀՄ-ի ջանքերը:1930-ական թթ. միջազգային լարված իրադրության մեջ Ա. Լ. ոչ միայն չկարողացավ պահպանել խաղաղությունը, այլև թողտվության քաղաքականություն վարեց և «չմիջամտելու» դիրք բռնեց ագրեսորների նկատմամբ: 1939թ. ԽՍՀՄ-ը դուրս եկավ Ա. Լ. կազմից և փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, իսկ 1946թ. ապրիլի 18-ին պաշտոնապես լուծարքի ենթարկվեց:

      9.   Ակրոպոլիս- (հուն.), միջնաբերդ, համապատասխանում է ռուսական Կրեմլին: Աթենքի միջնաբերդը: 

     10.  Ամիրա- (արաբ.), 1. անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր կառավարիչներին և զորահրամանատարներին, 2. պատվանուն, որ տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին: Ամիրայական դասը պահպանողական էր: 186-70-ական թթ. Թուրքիայում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով ամիրայական դասը կորցրեց իր տնտեսական գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից