вторник, 11 марта 2014 г.

                       Լավ թե Վատ քաղաքացի

Քաղաքացիների ամբողջականությունը համարվում է հասարակություն,որն իր հերթին ստեղծում է պետություն և պետականություն : Հասարակությունը բաղկացած է քաղաքացիների մի քանի խավեր՝հարուստներ,միջին և աղքատ,աշխատավորություն և գյուղացիություն: Մարդիկ լինում են և լավ և վատ քաղաքացիներ:Լավ քաղաքացի նա է ով  կառուցում է ,ստեղծագործում է ,շենացնում է ,կրթում է, պաշտպանում է պետության շահերն ու սահմաններն,պատմական  կոթողները և այլ կարևորագույն բաները իր պետությունում: Նմանատիպ քաղաքացիները  սիրով ու անշահախնդիր են անում իրենց գործը և իրենց ժառանգներին դաստիարակում են նույն ոճով: Սակայն լավի կողքին միշտ լինում է վատ: Վատ քաղաքացին նա է ով չի գնահատում պետական առժեքները, չի մտածում պետությունը շենացնելու, ծաղկեցնելու մասին,այլ մտածում է ամեն ինչից շահ ունենալ և լցնել իր գրապանները: Մարդիկ քաղաքացիներ են համարվում իրենց ծնված օրվանից, բայց դժվար է ասել տվյալ քաղաքացին հետագայում որ խմբին կպատկանի: Քաղաքացիության տեսակը լինում է ըստ իր դաստիարակությամբ: Որքան էլ պետությունը լինի չգնաժամի և այլ դժվարին իրավիճակների մեջ,լավ հասարակության շնորհիվ պետությունը հաղթահարում է  բոլոր դժվարությունները,և պահպանում իր անկախությունը և ազգային արժանապատվությունը:

понедельник, 3 марта 2014 г.

                                                  Տիցիան

Տիցիանը (Տիցիանո Վեչելիո) ծնվել է 1476/77 կամ 1480-ական թթ.. Վենետիկում: Սովորել է Ջովաննի Բելլինիի արվեստանոցում:
Կապված լինելով Վենետիկի մշակութային բարձր շրջանակների հետ, Տիցիանն իր ստեղծագործություններում մարմնավորել է Վերածննդի հումանիստական իդեալները:
Նրա կենսահաստատ արվեստը աչքի է ընկնում բազմակողմանիությամբ, կյանքի երևույթների լայն ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ:
1510-
ական թթ. ուսումնասիրելով Ռաֆայելի և Միքելանջելոյի գործերը, Տիցիանը մշակել է իր ուրույն ոճը:
Նկարիչն առավելապես կերտել է պաթոսով և դինամիկայով օժտված մոնումենտալ հորինվածքներ, կենսական ուժերով տոգորված կերպարներ, սլացիկ շարժումով կոմպոզիցիաներ, օգտվել կարմիր և կապույտ գունաբծերի լարված հակադրություններից:
Յուրաքանչյուր կերպարի համար գտել է կոմպոզիցիոն հնարամիտ լուծում, դեմքի արտահայտություն, շարժում, գունային յուրօրինակ լուծում:
Կյանքի վերջին տարիներին Տիցիանը մշակել է գեղանկարչության նոր տեխնիկա. Կտավի վրա ներկերը տեղադրել է և' վրձնով և' ծածկաթիակով, և' մատներով: Տիցիանի նկարելու ազատ եղանակը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գեղանկարչության հետագա զարգացման վրա
Տիցիանը ստեղծել է երփնագրայնությամբ բնորոշվող բազմաթիվ գծանկարներ:
Մեծ գեղանկարիչը մահացել է 1576թ. օգոստոսի 27-ին:


Տիցիանը 10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ։ Մոտ 1508 թ-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510 թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը։ Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536–37 թթ.), Ուրբինոյում (1542–44 թթ.), Հռոմում (1545–46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550– 1551 թթ.)։ Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ։ Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր։ Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը։ 1510–30-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ 1515 թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515–16 թթ.), «Աստվածամոր համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը» (1518 թ.), կենսալի կերպարներ, սլացիկ շարժումներով հորինվածքներԲաքոսը և Արիադնան», 1523 թ.)։ Տիցիանը կրոնական և դիցաբանական թեմայով նկարներում հաճախ ներմուծել է ճարտարապետական ֆոն և կենցաղային մանրամասերՊեզարո ընտանիքի տիրամայրը», 1526 թ., և այլն)։ 1519–26 թթ-ին որմնանկարել է մի շարք Ավագ խորաններ։ Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530–40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներՀիպպոլիտո Մեդիչի», 1532–33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545–46 թթ., և այլն)։ XVI դարի կեսից՝ ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է կատարյալ գեղանկարչականության և կրոնական ու դիցաբանական թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Մարդու մարմնի գեղեցկությունը նկարչի գործերի առանձնահատուկ թեմաներից էԴանայա», մոտ 1554 թ., «Վեներան հայելու առջև», 1550-ական թվականներ, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559 թ., և այլն)։ Այդ շրջանի կրոնական թեմայով նկարներինՍուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ., «Սուրբ Սեբաստիանոս», 1570 թ., և այլն) բնորոշ են գունային նուրբ ելևէջներն ու ազատ կերպավորումը։ Տիցիանը գեղանկարչության մեջ մշակել է նոր տեխնիկա. ներկերը կտավին քսել է և՜ վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով։ Նա ստեղծել է նաև գծանկարներ։ Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ)։ Նրան անվանել են Աստվածային Տիցիան։ Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում։ Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Իսպանիայի Կառլոս V թագավորը Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի։ «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան»,– ասել է նա։ Մի անգամ նկարելու ժամանակ Տիցիանի ձեռքից վրձինն ընկել է։ Կառլոս V-ը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»։