Տիցիան
Տիցիանը (Տիցիանո Վեչելիո) ծնվել է 1476/77 կամ 1480-ական թթ.. Վենետիկում: Սովորել է Ջովաննի Բելլինիի արվեստանոցում:
Կապված լինելով Վենետիկի մշակութային բարձր շրջանակների հետ, Տիցիանն իր ստեղծագործություններում մարմնավորել է Վերածննդի հումանիստական իդեալները:
Նրա կենսահաստատ արվեստը աչքի է ընկնում բազմակողմանիությամբ, կյանքի երևույթների լայն ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ:
1510-ական թթ. ուսումնասիրելով Ռաֆայելի և Միքելանջելոյի գործերը, Տիցիանը մշակել է իր ուրույն ոճը:
Նկարիչն առավելապես կերտել է պաթոսով և դինամիկայով օժտված մոնումենտալ հորինվածքներ, կենսական ուժերով տոգորված կերպարներ, սլացիկ շարժումով կոմպոզիցիաներ, օգտվել կարմիր և կապույտ գունաբծերի լարված հակադրություններից:
Յուրաքանչյուր կերպարի համար գտել է կոմպոզիցիոն հնարամիտ լուծում, դեմքի արտահայտություն, շարժում, գունային յուրօրինակ լուծում:
Կյանքի վերջին տարիներին Տիցիանը մշակել է գեղանկարչության նոր տեխնիկա. Կտավի վրա ներկերը տեղադրել է և' վրձնով և' ծածկաթիակով, և' մատներով: Տիցիանի նկարելու ազատ եղանակը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գեղանկարչության հետագա զարգացման վրա
Տիցիանը ստեղծել է երփնագրայնությամբ բնորոշվող բազմաթիվ գծանկարներ:
Մեծ գեղանկարիչը մահացել է 1576թ. օգոստոսի 27-ին:

Տիցիանը
10 տարեկանում Վենետիկում
խճանկարչության դասեր է
առել Սեբաստիան
Ձուկատոյից, մի քանի
տարի անց աշակերտել
է նկարիչ
Ջովաննի Բելլինիին՝
Ջորջոնեի և ապագա
նշանավոր այլ նկարիչների
հետ։ Մոտ
1508 թ-ին Ջորջոնեին
օգնել է ստեղծելու
Վենետիկի գերմանական
իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս
մահից (1510 թ.) հետո ավարտել
է նրա
«Քնած Վեներան»
կտավը։ Տիցիանն
աշխատել է հիմնականում
Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536–37 թթ.), Ուրբինոյում (1542–44 թթ.), Հռոմում (1545–46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550– 1551 թթ.)։
Ստեղծել է աստվածաշնչյան
և դիցաբանական
թեմաներով նկարներ,
հայտնի է նաև
որպես դիմանկարիչ։
Տիցիանը 30 տարեկանում
Վենետիկի լավագույն
նկարիչն էր։ Նրա
արվեստն աչքի է
ընկնում կյանքի
բազմակողմանի ընդգրկումով,
դարաշրջանի դրամատիկ
բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թվականների
կեսից Տիցիանը
մշակել է ուրույն
ոճ. նրա կերպարներին
բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝
մաքուր գույների
ներդաշնակությունը։ 1510–30-ական
թվականներին նկարիչն
առավելապես ստեղծել
է պաթոսով
և դինամիկայով
օժտված գործեր՝
«Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ
1515 թ.), «Երկնային
և երկրային
սեր» (մոտ
1515–16 թթ.), «Աստվածամոր
համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը»
(1518 թ.), կենսալի
կերպարներ, սլացիկ
շարժումներով հորինվածքներ («Բաքոսը և Արիադնան», 1523 թ.)։ Տիցիանը
կրոնական և դիցաբանական
թեմայով նկարներում
հաճախ ներմուծել
է ճարտարապետական
ֆոն և կենցաղային
մանրամասեր («Պեզարո
ընտանիքի տիրամայրը»,
1526 թ., և այլն)։ 1519–26 թթ-ին որմնանկարել
է մի շարք
Ավագ խորաններ։
Տիցիանի դիմանկարչական
արվեստը ծաղկել
է 1530–40-ական
թվականներին. ժամանակակիցների
կերպարներում ընդգծել
է նրանց բնավորության
գծերը, յուրաքանչյուրի
համար գտել հորինվածքային
հնարամիտ, գունային
յուրօրինակ լուծումներ
(«Հիպպոլիտո Մեդիչի»,
1532–33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո
Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը
Ալեսսանդրո և Օտտավիո
Ֆառնեզեների հետ»,
1545–46 թթ., և այլն)։ XVI դարի կեսից՝
ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է
կատարյալ գեղանկարչականության
և կրոնական
ու դիցաբանական
թեմաների մեկնաբանման
բացառիկ խորության։
Մարդու մարմնի
գեղեցկությունը նկարչի
գործերի առանձնահատուկ
թեմաներից է
(«Դանայա», մոտ
1554 թ., «Վեներան
հայելու առջև»,
1550-ական թվականներ,
«Եվրոպայի առևանգումը»,
մոտ 1559 թ., և այլն)։
Այդ շրջանի
կրոնական թեմայով
նկարներին («Սուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ
Մագդաղենացին», 1560-ական
թթ., «Սուրբ
Սեբաստիանոս», 1570 թ., և այլն)
բնորոշ են գունային
նուրբ ելևէջներն
ու ազատ կերպավորումը։
Տիցիանը գեղանկարչության
մեջ մշակել
է նոր տեխնիկա. ներկերը կտավին
քսել է և՜
վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով։
Նա ստեղծել
է նաև գծանկարներ։
Տիցիանի նկարներն
ուսումնասիրել են տարբեր
երկրների ու դարաշրջանների
նկարիչներ (Տինտորետո,
Էլ Գրեկո,
Ռեմբրանդ, Էդուարդ
Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս
և ուրիշներ)։
Նրան անվանել
են Աստվածային
Տիցիան։ Տիցիանի
գործերից պահվում
են Լոնդոնի
ազգային, Բեռլինի,
Հռոմի Բորգեզե,
Ֆլորենցիայի Պալատին
պատկերասրահներում, Փարիզի
Լուվր, Սանկտ Պետերբուրգի
Էրմիտաժ և այլ
թանգարաններում։ Նրա անունով
կոչվել է խառնարան
Փայլածու (Մերկուրի)
մոլորակի վրա։
Իսպանիայի
Կառլոս V թագավորը
Տիցիանին հրավիրել
է իր մոտ
և արժանացրել
հատուկ պատվի ու
հարգանքի։ «Ես կարող
եմ ունենալ
հերցոգ, սակայն
չեմ կարող գտնել
երկրորդ Տիցիան»,–
ասել է նա։
Մի անգամ նկարելու
ժամանակ Տիցիանի
ձեռքից վրձինն
ընկել է։ Կառլոս V-ը բարձրացրել
է այն և
ասել. «Տիցիանին
ծառայելը պատիվ է
նույնիսկ թագավորի
համար»։
Комментариев нет:
Отправить комментарий