пятница, 1 февраля 2013 г.



Հին Եգիպտոս

Հազարամյակների ընթացքում եգիպտացիները ստեղծեցին դաստիարակության ուսուցման և կրթության յուրահատուկ համակարգ: Հին եգիպտացուն բնորոշ էր քչախոսությունը, աշխատասիրությունը, դիմացկու-նությունը: Գրավոր լեզվի տարածումը և պետության կարիքների համար գրագետ մարդկանց աճող պահանջարկը առաջ բերեց նաև գրագիտության դպրոցների առաջացման պահանջ: Պաշտոնյաներին և աստիճանավորների մոտ ծառայության մեջ էին մեծ թվով գրագիրներ: Նրանց պարտականությունների շրջանակը լայն և բազմազան էր: Գրագիրը պետք է կարողանար գրագետ և արագ գրել, կարդալ արագագիր գրառումները և դասական հիերոգլիֆներով գրված տեքստերը, կազմել տեղանքի քարտեզ, կատարել մաթեմատիկական հաշվարկներ հարկերի հավաքման, ծախսերի և եկամուտների վերաբերյալ, կազմել պաշտոնական գրություններ, հրովարտակներ, տարեգրություններ: Գրագիր դառնալու արվեստին տիրապետում էին տարիների տքնաջան աշխատանքով: Գրել սովորում էին պապիրուսի վրա, եղեգնյա գրչով, մոխրից պատրաստված սև թանաքով: Հին Եգիպտոսում կարևոր տնտեսական և գիտա-կրթական դեր էին խաղում տաճարները: գիտելիքներ կարելի էր ստանալ հատուկ պետական-տաճարական դպրոցներում, որտեղ սովորում էին քրմերի և աստիճանավորների երեխաները: Այսպիսով, Եգիպտոսում կրթությունը պետական մենաշնորհ էր և հասանելի էր միայն հասարակության վերնախավին: 
Կային դպրոցներ որտեղ սովորեցնում էին կառավարելու արվեստը, ճարտարախոսություն, պատմություն, ճշգրիտ գիտություններ`մաթեմատիկա, երկրաչափություն, աշխարհագրություն, աստղագիտություն: Կային նաև առանձին դպրոցներ որտեղ սովորեցնում էին բշկական գիտելիքներ, քիմիա, ֆիզիկա, դեղագործություն, անասնաբուժություն: Եգիպտացիները շատ հմուտ էին բժշկության մեջ և կարողանում էին բուժել տարբեր ներքին հիվանդություններ, կատարել բարդ վիրահատություններ:Փարավոնները երբեք ցույց չէին տալիս իրենց մազերը:Նրանք պետք է կրեին հատուկ գլխարկներ,որոնք կոչվում են նեմես:Թե ինչպիսի տեսք ունեին այդ նեմեսները,մենք գիտեինք շնորհիվ Թութնհամոնի ոսկե դիմակի: Եգիպտացի կանայք ու տղամարդիկ կանաչ և սև գույների դիմահարդարում էին անում: Համարվում էր,որ նման դիմահարդարումը բուժիչ հատկութուն ունի:Հակբիոտիկները  հայտնաբերվել է 20-րդ դարում,սակայն հին Եգիպտոսում ինֆեկցիոն հիվանդությունները բուժվում են նեխած հացով:Իսկ դա հենց հիմք է հանդիսանում պենիցիլինի ստեղծման համար:Ուստի հետ եգիպտացիներին կարող ենք համարել առաջին հակաբիոտիկների ստեղծողը:Մարդուն մումիֆիլացնելիս հանում էին բոլոր օրգանները,բացի սրտից:Հին Եգիպտոսում վիրաբույժները կատարում էին գլխի փոխպատվաստում,որը ժամանակակից բժիշկներին ոչ մի կերպ չեն կարողանում:  


Գրականության ցանկը`   

1 февраля 2013 г. 16:32



http://blog.liberal.am/index.php/hy/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%81/838-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D5%B0%D5%AB%D5%B6-%D4%B5%D5%A3%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

Комментариев нет:

Отправить комментарий