четверг, 21 ноября 2013 г.

                                     Մեծերը Կոմիտասի մասին


«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»: 
                                                                                                                                     
Լուի Լալուա 

Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ
                                   
                                          Հրաչյա Աճառյանը Կոմիտասի մասին

«…
Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասի կողմեն այնքան անուշ երգելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան: Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ և ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար
Այդ օրը հավաքված էին Հայաստ
անի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային` ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լցնելով օդը:
Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին
Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրված էր հայկական ձայնանիշներով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գնացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա` մեղքս շատ շուտ կքավեմ` հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն ու պարերգներեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ` Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով` ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը»:

                                                              Տիգրան Մասուրյան
Ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ, Կոմիտասի երաժշտության հետ կապված, մենք ունենք դրամատիկ ընկալում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Մանսուրյանի կարծիքով` ճիշտը Կոմիտասի «հետ» ուրախ ապրելն է:

«Կարծում եմ` պետական մարմինները նույնպես հակված են աջակցելու, որ Կոմիտասի դերն ավելի մեծանա մեր կյանքում: Մենք` բոլորս, մտահոգություն ունենք Կոմիտասով ապրելու, եւ այս մտահոգությունը գալիս է մի քանի մանր ժամանակավոր երեւույթներից, որոնք անցողիկ են: Դուք նկատի ունեցեք, որ մենք խոսում ենք մի հսկա մոնումենտալ հիմքի մասին, որն ինքնին հայ կոմպոզիտորական դպրոց հասկացություն է»,- ասաց Մանսուրյանը` հավելելով, որ անհամատեղելի է Կոմիտասին համեմատել օրվա անցողիկ հաճույքների հետ:

Ըստ նրա` Կոմիտասի ստեղծագործությունները քարոզչության կարիք ունենք, սակայն, մյուս կողմից, ունենք նաեւ մի շարք նվիրյալներ, որոնք հենց այդ գործով էլ զբաղվում են:
                                                                Մարտիրոս Սարյան
Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ' տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ... <...>:
Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: խորն էր զգում ժողովրդական ոգին և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ...
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես ' պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով:



Комментариев нет:

Отправить комментарий