Ժառանգական գույքի բաժանելը
Ժառանգության բացման պահին ժառանգատուի ունեցած ամբողջ գույքը,ինչից
էլ բաղկացած լինի,որտեղ էլ որ գտնվի,դիտվում է որպես միասնական ամբողջություն: Եթե
ժառանգատուի մահվանից հետո լինում է միայն մեկ ժառանգ, ժառանգության բաժանման մասին խոսք լինել չի կարող:Իսկ եթե ժառանգները
մի քանիսն են , ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգական գույքի
բաժանում:
Ըստ օրենքի ժառանգման
դեպքում նույն հերթի բոլոր ժառանգները գույքը ժառանգում են հավասար բաժիններով:Նման
դեպքում ընդանուր բաժնային սեփական ություն համարվող գույքը բոլոր ժառանգների միջև
բաժանվուն է նրանց ընդհանուր համաձայնությամբ: Բնականաբար ժառանգական գույքը պետք է
ժառանգների միջև բաժանվի բնեղենով,եթե դա հնարավոր է: Հնարավոր չլինելու դեպքում ժառանգություն
բաժանելիս ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող
ժառանգն իրեն հասանելի ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության
իրավունք ունի:
Օրենքով պաշտպանվում
է հատկապես բնակելի տան նկատմամբ ժառանգների՝ այդ օբեկտն ստանալու նախապատվության իրավունքը:
Եթե ժառանգին հասանելիք բաժնի ու գույքի առժեքների
միջև կա անհամաչափություն, ապա դա կարող է հարդեցվել այլ գույք կամ դրամական միջոցներ
տրամադրելու միջոցով:
Ժառանգական գույքի բաժանման ժամանակ ժառանգների կայացրած համաձայնությունը
նոտարական կարգով հաստատվելուց հետո ժառանգների տրվում է ժառանգական իրավունքի վկայագիր,
որում նշվում է համաձայնությանը համապատախան ժառանգներից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ
գույքը և իրավունքները:
Ժառանգությունը բաժանելու, ինչպես նաև ժառանգներից մեկի բաժինը
ժառանգական զանգվածից առանձնացնելու վերաբերյալ ժառանգների միջև համաձայնություն չլինելու
դեպքում ժառանգությունը կարող է բաժանվել դատական կարգով:Ժառանգության բաժանման ժամանակ
պետք է միջոցներ ձեռք առնվեն ոչ միայ անչափահաս,
այլև արդեն սաղմնավորված, բայց դեռևս չծնված ժառանգների ժառանգման իրավունքների ու
շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրհենսդրության նախատեսվում են անչափահաս ժառանգների
շահերի պաշտպանության միջոցներ:Անչափահաս ժառանգների շահերի պաշտպանության նպատակով
խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը պետք է մասնակցի ժառանգությունը
բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը:
Նման ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է նաև այն դեպքում,
երբ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ համաձայնություն են կայացնում մյուս ժառանգները:
Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփայանության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությանբ:
Ժառանգությունը բաժանելու՝ ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու ,վերաբերյալ համաձայնությունը ,եթե այն կնքվել է մինչև ժառանգական իրավունքի վկայագիրը տալը և վավերացվել է նոտարի կողմից,հիմք
է Ժառանգներին ժառանգության իրավունքի վկայականներ տալու համար՝դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքը:
Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ
նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերծելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий