Ժառանգությունից
հրաժարվելը
Ժառանգության բացման պահին ժառանգի մոտ առաջացող ժառանգման իրավունքն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու հնարավորություն,այլև այդ իրավունքից հրաժարվելու իրավունք:
Ժառանգությունից հրաժարվելը ժառանգի կամքի արտահայտման ձև է:Ի դեպ,պեռք
է ժառանգությունից հրաժարվելը տարբերել ժարանգությունը չընդունելուց: Ժառանգությունից
հրաժարվելու մասին դիմումը ժառանգը նոտարին է անձնում անձամբ,իսկ այդ հնարավոր չլինելու
դեպքում նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից:
Ժառանգման իրավունքից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի,այնպես
էլ կտակի ժառանգները:Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության
բացման օրվանից վեց ամսվա ընդացքում:
Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից հօգուտ՝
Ա)Ըստ օրենքի ժառանգների
Բ)Ըստ կտակի
ժառանգների
Գ)Հայաստանի Հանրապետության,համայնքների:
Սակայն չի կարելի ժառանգությունից հրաժարվել հօգուտ այն անձանց,ովքեր
իրավունք չունեն ժառանգելու,այսինքն՝հօգուտ անառժան ժառնգների և կտակով ժառանգելու
իրավունք չունեցող անձանց:
Եթե ժառանգներն անգործունակ և անչափահաս քաղաքացիներ են,ապա իրենց
ժառանգման իրավունքներից հրաժարվելու համար պահանջվում է խնամակալության և հոգաբարձության
մարմինների համաձայնությունը:
Եթե ժառանգը հրաժարվում է ժառանգությունից, առանց նշելու,թե հօգուտ
ում է հրաժարվում, ապա դա առաջացնում է այն հետևանքները,ինչ ժառանգությունը չընդունելը:
Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից առանց նշելու այլ ժառանգի, հօգուտ որի նա հրաժարվում
է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անառժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչելու
հետևանքով, ապա ժառանգության այն մասը,որը կհասներ դուրս մնացած ժառանգին, անցնում
է ժառանգման հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց մեջ բաշխվում է հավասար բաժիններով:
Եթե ժառանգն արդեն հայտնել է ժառանգությունից հրաժարվելու իր մտադրությունը, ապա նա այլևս չի կարող վերցնել իր հրաժարումը կամ
այն ետ վերցնել:
Չի թույլատրվում ոչ միայն ժառանգությունից վերապահուներով կամ պայմանով
հրաժարվել, այլև հրաժարվել ժառանգին հասանելիք ժառանգության մասից:Սակայն ժառանգն իրավունք
ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից կամ ժառանգության
մնացած մասը ժառանգելուց:
Եթե ժառանգը ժառանգման է հրավիրվում և ըստ կտակի, և ըստ օրենքի,
ապա նա կարող է հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:
Ժառանգին հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել՝
Ա)Կտակով ժառանգվող գույքից,եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված
է իր կողմից նշանակված ժառանգներին,
Բ)Ժառանգությն պառտադիր բաժնից,
Գ)Եթե ժառանգին ենթանշանակված է ժառանգ
Комментариев нет:
Отправить комментарий