воскресенье, 1 июня 2014 г.

                                                  Ակսել Բակունց

Հետաքրքիր  դրվագ բակունցի կյանքից
30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաեւ Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էր առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում.զրպարտվում էր “մահացու բոլոր մեղքերի մեջ”: Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և1936 թվականի օգոստոսի 9-ին շատերի հետ նաեւ ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ “հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն”: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնաարդարացմանն ճիգերը ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. “Ծա՜նր է, շա՜տ ծանր...Մտածում ես մեկ ժամ,երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում...Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս...Ի՞նչ է լինելու ինձ հետ...Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք,ինձ գիրք ու մատի՜տ տվեք...”: Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Բակունցի առանձնահատկությունը և ժամանակածրջանի արանձնահատկություն
Ծնունդով Գորիսեցի Ակսել Բակունցը(Ալեքսանդր Թադևոսյան)ծնվել է 1899թ-ին նրա ժամանակաշրջանի առանձնահատկություն այն էր,որ 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: 


«Միրհավը»
Ըստ ինձ Ակսել Բակունցի  «Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը Համարում եմ այս նախադասությունը.
Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։
Այդ հին երգը նրա սիրո պատմությունն է որը թանկ էր իր համար,բայց ձեռքից փախավ թռավ ինչպես գեղեցիկ մի միրհավ:
Ակսել Բակունց իր պատմվածքը գունագեղել է մեջ ծանոթ բոլոր լուսավոր ու գեղեցիկ գույներով:

«Սպիտակ ձին»
Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»պատմվածքը շատ խորիմաստ է:Հեղինակը իր պատմվածքով ընթերցողին ներկայացնում է մարդկային ճակատագրերի անհավասարությունը:
Սիմոնի ձին՝Ցոլակը,տիրոջը նվիրված հեզ ու աշխատասեր ձի էր:Նա տիրոջ համար նույնն էր, ինչպես հարազատ զավակը կամ եղբայրը:
Սպիտակ ձին իր տեսակով ու տեսքով խորհրդանշում էր իր աղա տիրոջը:
Կապույտ ձին իր անհնազանդության ու ազատության ձիրքով նմանվում էր այն մարդկանց, որոնք նույնիսկ կյանքի գնով ցանկանում են պահպանել իրենց անկախությունը:

«Ալպիական մանուշակ»
«Ալպիական մանուշակ»-ում հեղինակը Բասուտա գետի փրփուրները համեմատում է քառե շղթաներ կրծող գամփռների հետ,արծվի կտուցը՝որպես կեռ թուր,մագիլները՝ սրածայր նիզակ, փետուրները՝պողպատե զրահ:Կարմրաոտ կաքավի պես ալպիական մանուշակի ճոճքը բզեզին թվում է ծիրանագույն բուրաստան,ծառի միանման տերևները՝տարիներ,ամպերը որպես վարագույր,աշխարհը՝թանգարան,որտեղ ամեն իրչ գեղեցիկ է ու հաճելի:

Ամփոփում…

Ըստ ինձ Բակունցի պատմվածքներից կարող եմ գալ այն հեևության,որ նա իր միտքը արտահայտում ՝ ոչ միայն մարդկանց,այլ նաև բնության ու կենդանական աշխարհի միջոցով,անցկացնելով շատ գեղեցիկ համեմատականներ և գունագեղություններ:

Комментариев нет:

Отправить комментарий