воскресенье, 1 июня 2014 г.

                                                          Անրի Մատիս

Մատիս (Matiss) Անրի Էմիլ Բենուա (1869-1954).ֆրանսիացի նկարիչ,քանդակագործ: Սովորել  է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում (1891-ից), Դեկորատիվ արվեստների դպրոցում (1891-ից),Գեղեցիկ արվեստների դպրոցում (1895-1899-ին,Գ.Մոյոի մոտ):  Կրել է նեռիմպրեսիոնիզմի. Պ.Գոգենի, արաբ. Արևելքի արվեստի և հին ռուս. Սրբանկարչության (1911-ին այցելել է Մոսկվա) ազդեցությունը: 1905-1907-ին եղել է ֆոզիմի պարագլուխ: 1900-ական թթ. 2-րդ կեսին հաստատել է գեղանկարչական արտահայտչության մի նոր եղանակ՝ կիրառելով  լակոնիկ. Խիստ և միաժամանակ ճկուն գծանկար ,սուր ռիթմավորված կոմպոզիցիա, երբեմն՝ ինտենսիվորեն վառ ու լոկալ (Ս.Ի.Շչուկինի մենատան համար արված «Պար» և «Երաժշտություն» պաննոները, երկուսն էլ՝ 1910,Էրմիտաժ,Լենինգրադ) երբեմն նրբերանգներով հարուստ մեկ հիմնական տոնիՆկարչի արհեստանոցը»,1911, Ա.Ս. Պուշկինի անվ. Կերպարվեստի թանգարան,Մոսկվա)ոչ շատ գունահատվածների հակադիր  զուգորդումներ: Մատիսի 1910-ական թթ. 2-րդ կեսի զուսպ ու խստաշունչ ստեղծագործություններում նկատելի է կուբիզմի ազդեցությունըԵրաժշտության դաս»,1916-1917, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք):1920-ական թթ. Աշխատանքներն աչքի են ընկնում մոտիվների կենսական անմիջականությամբ, գունային բազմազանությամբ ու մեղմությամբՀարճեր» շարքը): 1930-1940-ական թթ. Մ.հանրագումարի է բերել նախորդ ստողծագործական նվաճումները՝ ֆովիզմի շրջանի ազատ դեկորատիվության որոնումները համադրելով կոմպոզիցիայի ճշգրիտ վերլուծված կառուցվածքին .(Բեռնեսի թանգարանի «Պար»ֆրիզ,1931-1932 , Մերիոն,Ֆիլադելֆիա նահանգ, ԱՄՆ), նրբերանգված գունաշարինՍալորենու ճյուղ»,1948, մասնավոր հավաքածու, Նյու Յորք): Ամբողջության մեջ Մատիսի արվեստին Բնորոշ են մի շարք ընդհանրություններ: Ձգտելով XX-դ. Բուռն կյանքի լարվածությանը հակադրել հավերժական արժեքներ՝ վերաստեղծել է այդ իրականության տոնական կողմը՝անվերջանալի պարի, հովվերգական հանգստի, զարդապատ  գորգերի ու գործվածքների, փայլատակող պտուղների,սկահակների, բրոնզյա անոթների ու արձանիկների աշխարհը: Մատիսի նպատակամիտումն էր դիտողին ներգրավել իդեալական կերպարների և անուրջների այդ ոլորտը նրան հաղորդել խաղաղման կամ անորոշ, բայց դյութիչ տագնապի զգացում: Մատիսի գեղանկարչությունը ներազդում է գունապատկերի ծայրահեղ հագեցածությամբ, գծային ռիթմերի երաժշտականությամբ, մաքուր  գունահարաբերումներովԿարմիր ձկներ»,1911, Ա.Ս.Պուշկինի անվ. Կերպարվեստի թանգարան):Մատիսը աշխատել է նաև գրաֆիկայիԹեմաներ և վարիացիներ»,ածուխ,գրիչ,1941, Ռոնսարի «Սիրո բանաստեղծություններ» գրքի նկարազարդում, վիմագրություն,1948),գունավոր թղթերով ապլիկացիայիՋազ», նկարաշար,1944-1947), քանդակագործությանՄերկ կնոջ մարմին՝մեջքի կողմից»,բրոնջ, 1930 Գեղարվեստական թանգարան,Ցյուրիխ, վիտրաժի (Նիցցիային մոտիկ՝Վանսի կապելլայի ինտերիեր,1953)մարզերում:Չնայած նկարիչը չի դիմել ժամանակից կյանքի կոնկրետ իրադարձություններին անմիջականորեն չի արձագանքել դարաշրջանի հասարակական ցուցումներին ՝նրա լավատեսական արվեստը կաևոր տեղ է գրավում XX-դ հումանիստական արժեքների շարքում: Մատիսը ֆրանսիական մտավորականության առաջավոր  ներկայացուցիչներից  էր,խաղաղության պաշտպանության ակտիվ մարտիկ, համակրանքով էր վերաբերվում ՍՍՀՄ-ին: Մոսկվայի և Լենինգրադի թանգարաններում է գտնվում նկարչի ստեղծագործության լավագույն հավաքածուներից  մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий