пятница, 8 мая 2015 г.

                            Ակսել Բակունց
Կյանքը
Ծնվել է 1899 թվականինհունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում էԷջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։ Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։
Ստեղծագործություններ
Բակունցը հրատարակել է <Մթնաձոր>, <Սպիտակ ձին>, <Սև ցելերի սերմնացանը>, <Անձրևը> պատմվածքների ժողովածուները, որոնցում զետեղված գործերը գրվել են 1924-34թ: Մինչ այդ 1918թ նա տպագրել է ևս երեք քնարական պատկեր՝ <Աշոտը>, <Անտառում>, <Աղոտք>: 1920-30 ական թվականներին պատմվածքներից զատ տպագրել է գեղարվեստական արժեք ունեցող ակնարկներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս արձակի փոքրածավալ ձևերի մեջ Բակունցի գեղագիտության յուրահատկությունների մասին: Բակունցի գեղրվեստական աշխարհի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ ունեն Թումանյանը, Տերյանը և Համաստեղը:
Բակունցի պատկերած Հայաստանը ներքին կապեր ունի Տերյանի <Երկիր նայիրի> շարքի հետ: Տերյանը հեռու մնաց պամական անունների ու դեպքերի ուգեկոչման ազգային հովվերգությունից և իրատես հայացքով պատկերեց իր ժողովրդի լացի նմանվող անխինդ երգերը, նրա խարխուլ խուղերը, նրա տխուր ու անամոք կյանքը: Հարազատի կարեկծությամբ նա սիրեց իր հեզ ու խոնարհ ժողովրդին: Չունեցած արժանիքներով չգունազարդեց նրան և սիրո խոսք ասաց, ծնկի գալով նրա անփայլ գեղեցկության առջև:
Տերյանական այս աշխարհընկալումը խոր շերտեր ունի Բակունցի արձակում, որն ընդհանուր օրինաչափություններից հասնում է կերպարային ակնհայտ զուգորդությունների: Տերյանի նաիրուհու <անարվեստ> նայվածքից մինչև Բակունցի Խոնարհ աղջկա <անարվեստ> սերը: Տերյանից Բակունցը ժառանգեց նաև լեզվական արտահայտման նրբության, մեղմ հայտածումների այն անթերի արվեստը, որը նրա արձակում ևս մնաց որպես խոսքի բանաստեղծական արվեստը:
Ալպիական մանուշակը
 Նուրբ ու քնարական պատմվածքը գեղեցիկի ըմբռնման և իրականության ու գեղեցիկի փոխհարաբերության տեսանկյունից բազմակողմանի ընդգրկում ունի: Գլուխգործոցային այս երկը կյանքի բանաստեղծական ընկալման, առկա բանաստեղծականի անզգայությամբ պատմական հնությունների որոնման , կյանքի հոգսերի մեջ կորած և շրջապատի կողմից անտեսված բանաստեղծության և մթնաձորյան բնորոշ իրականության մի համադրություն է:
Պատմության զուգահեռը Կագավաբերդի ներկա իրականությունն է, որի մեջ են հնձվորը, նրա կինն ու նրանց տղան: Կաքավաբերդի ավերված հնօրյա գեղեցկությունների կողքին ապրում է իրականում մի կին, որը գեղեցկության կրողն է և տվյալ պահին և պատմական ժամանակի ու բնության ժամանակի մեջ. Հակառակ դեպքում նա չէր համեմատվի եռոտանու առաջ ծխի շորժումները գուշակող քրմուհու հետ: Միաժամանակ այդ գեղեցկությունն՝ անպաշտպան գեղեցկությունը, ինչպես լեռնային հրաշք ծաղիկը՝ ալպիական մանուշակը, որը կարող են նաև տրորել:
Հնձվորի կերպարը հոգեբանորեն հասունանում է ամբողջ օրվա ընթացքում: Կորեկի արտը հնձելու գնալիս, երբ իմանում է, որ իրեն ծանոթ քարերի տակից այս օտարականները եկել են ոսկի հանելու, նա իր չգտած, ընդհանրապես չեղած, բայց մտովի օրինականորեն իրեն վերապահած գանձերը կորցնելու ցավ է ապրում: Այդ ցավն ավելի է ուժգնանում, երբ բարկ արևի տակ ամբողղջ օրը դժվարությամբ հնձում է կարճ ցողունով կորեկը: Այդ ցավը, խանդի բնազդի հետ միախառնված, ի վերջո, դառնում է այն կոպիտ ուժը, որին ենթակա է անպաշտպան գեղեցկությունը: Այս պատկերը տրամաբանորեն հակադրվում է ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի պատկերին, տարբերակելով մի կողմից երազային, վերհուշային իրականությունն ու դրա ապահով, նաև գնահատված գեղեցկությունը, մյուս կողմից վայրի ու լեռնային գեղեցկությունը, որը ենթակա է իրականության կործանարար օրենքներին և ասես բնության տարերք լինի:
Միրհավ
Կյանքն իմաստավորող կանանց գեղեցկության և ապրեցնող կարոտի մի նուրգ ու հուզիչ պատկեր է <Միրհավ> պատմվածքը: Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն և անկեղծություն, բնականություն և հուզականություն:
Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար: Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաղ լռություն, որը, սակայն, հասկանալի լռություն է, քանի որ և Դիլանը, և Սոնան Մթնաձրի մարդիկ են, լռության օրենքով դաստիարակված, և անխոս հասկանում են իրար:

Ամբողջ պատմվածքը հյուսված է ապրած կենսական վիճակների վերապրման ու կարոտի զգացողության մի այնպիսի ոճով, որը կենդանացնում է ծերացած մարմինն ու հոգին, նաև ավելի տառապագին դարձնում սիրո վերհուշը, կյանքի հզոր սերը, այն ամենը, ինչի համար արժե ապրել այս աշխարհում, քանի որ այդ վերապրմանն ուղեկցում է կյանքին հրաժեշտ տալու և կորուստի գիտակցությունը: Թե տրամադրությամբ, թե պատվերներով, թե պատումի բնույթով ամբողջ պատմվածքը թղնում է ոգեղենացված բանաստեղծության տպավորություն: Աշնան ջինջ ու պայծառ օրվա նկարագրությունը, աշնան արևի տակ հանգստացող ու հեռու սարերին նայող Դիլանի կերպարը, նրա վերհուշը, ինձանը, Սոնան, մանկության տարիների նորոգվող կանչերը, արյունոտ թևերով միրհավը, անտառապահն ու նրա մտրակի շառաչը այնքան նրբորեն են միաձուլված, պատկերների անցումներն ու դեմքերի շղթան այնքան հեռու են վիպական արձակի հետևողական պատմողականությունից, որ Բակունցն անառակելիորեն հասնում է արձակի բանաստեղծության գեղարվեստական նոր որակի: Հիշողության գունավոր թելերի աշնան արևի ճառագայթների հենքին նա հյուսում է Դիլանի կարոտների աշխարհը:

Комментариев нет:

Отправить комментарий