пятница, 8 мая 2015 г.


Կյանքը
Մահարին ծնվել է 1903 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Սակայն երբ թուրքերը հարձակվում են Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվում են մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջում է և նրանց հետ նահանջում են նաև հայերը։ Ճանապարհին նա կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում Արևելյան Հայաստան։ Այստեղ Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում ԵՊՀ-ի պատմագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորը և մյուս հարազատներին, սակայն իմանում է նաև, որ տատը մահացել է գաղթի ճանապարհին։ Հետագայում նա տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։
Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ և սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ Մահարին որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվում է 1936 թվականին, քանի որ անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, նա աքսորվում է։
1953 թվականին նա վերադառնում է Երևան և գրում իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը։
Մահարին մահանում է 1966 թվականին՝ Լիտվայում։
Ստեղծագործությունները
Գուրգեն Մահարու առաջին բանաստեղծությունների շարքը՝ «ԱՐՏԱՄԵՏՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» -ը տպագրում է 1922 թվականին։ «ՄՐԳԱՀԱՍ» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնուն 1932 թվականի ապրիլի 26-ին Երևանում։ Ժողովածուն սկսվում է «ՁՈՆ՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ» ներածությամբ՝
Առ ամառային այս ոսկե սինին,
Ու թող աշունը փառահեղ լինի
Այս ժողովածուից առավել հայտնի են «ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» և «ՕՐՈՐ, ՕՐՈՐ…» բանստեղծությունները, որոնք գրվել էն 1926 թվականին։ Ավելի ուշ լույս են տեսնում «ԾՈՎԻ ԵՐԳԵՐ», «ՀՆՁԱՆՆԵՐ», «ԱՆԴՈՒՆԴՆ Ի ՎԵՐ», «ԱՆԱՆՁՆԱԿԱՆ» բանաստեղծությունների ժողովածուները և «ՊՈԵՄՆԵՐ» գիրքը։
Մահարու բանաստեղծությունները չէին կարող դուրս լինել անցյալ դարի 20-ական թվականների գրական մթնոլորտի ազդեցությունից՝ հեղափոխական փորձարարությունից և հեղափոխությանը նվիրված երգերից։ Նա զգում է,որ նոր առօրյան, մեծ քաղաքի տարերքը զորավոր են։ Բայց զարմանալիորեն հավատարիմ է մնում քնարերգությանը, մարդկային հավերժական զգացմունքներին, բնությանը։ Քսանական թվականների բանաստեղծություններից մեկում գրում է.
Միևնույն է՝ որքան էլ փախչես,
Ցնորես քաղաքներ հսկա,
Քեզ հողդ պիտի ճանաչե,
Քեզ հողդ պիտի զգա
Այս երկվությունը (գյուղն ու բնությունը մի կողմից, մյուս կողմից՝ «մեծ քաղաքների խոլ խուժը», այսինքն՝ աղմուկը) բնորոշ էր Մահարու շատ ժամանակակիցների։ Պատահական չէր նրա սերը ռուս հայտնի բանաստեղծ, ռուսական բնության մեծ երգիչ Սերգեյ Եսենինի նկատմամբ։ Բայց իր սերնդակիցների մեջ Մահարին թերևս ամենից քիչ ենթարկվեց հեղափոխական պոեզիայի պահանջներին։ Եվ թեև հնի մահը, երկաթի և պողպատի երգերը ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նրա գործերում, նա ավելի շատ գրում էր սիրո, բնության գեղեցկության մասին՝ չվախենալով երգել իր թախիծը, տխրությունը։ Այդ տարիներին դրա համար Մահարուն շատ են քննադատել։ Բայց նա գնաց իր´ ճանապարհով։ Ահա երկու քառատող «Այգեստաններ» բանաստեղծությունից.
Միևնույն է՝ որքան էլ փախչես,
Ցնորես քաղաքներ հսկա,
Քեզ հողդ պիտի ճանաչե,
Քեզ հողդ պիտի զգա
Այսպես է զգում Մահարին բնությունը։ Առհասարակ կյանքի վառ գույները հատուկ են Մահարու զգացողությանը, և այդ զգացողությունը հեղափոխական փորձարարության տարիներին չխամրեց։ Մահարու բանաստեղծությունները զգալի ազդեցություն գործեցին հայ քնարերգության հետագա զարգացման վրա։

Նյութը վերցված է հետևյալ հղումից՝ Գուրգեն Մահարի:

Комментариев нет:

Отправить комментарий