пятница, 8 ноября 2013 г.

                       Նորմատիվ իրավական ակտեր

ՏԻՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՆԹԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նորմատիվ իրավական ակտերը ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պետական իրավական փորձաքննության համար ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ ակտերը համարվում են անվավեր:
Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի: Իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է:
Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 3 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդիրավական ակտն ընդունած մարմին` առաջարկելով այդ ակտն անվավեր ճանաչել կամ համապատասխանաբար փոփոխել: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը և պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

                                                 ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ Ձև
Նորմատիվ իրավական ակտը պետք է ընդունվի գրավոր ձևով: Այն պետք է պարունակի բոլոր այն ձևական հատկանիշները, որոնք հատուկ իրավական ակտի նորմերով պահանջվում են տվյալ մարմնի արձակած ակտերի համար: Սակայն առավել կարևորն այստեղ այն տեսակի որոշում ընդունելն է, որը նախատեսված է այդ մարմնի համար ամրագրված լիազորություններում:
Այսպես, մարզպետը չի կարող ընդունել համայնքի ավագանու որոշում, կամ որևէ նախարար՝ «կառավարության որոշում»:
Նորմատիվ իրավական ակտի ձևին ներկայացվող պահանջ, թերևս, կարելի է համարել նաև այդ ակտում ավելի բարձր իրավաբանական ուժ ունոցող այն իրավական ակտի, հիմնականում օրենքի դրույթի հիշատակումը, որը տվյալ ակտը կամ այդ հարցով նորմատիվ ակտ ընդունելու իրավասություն է ամրագրում:


Նան պահանջը թեկուզ և օրենքներում ուղղակիորեն ամրագրված չէ,այդուհանդերձ, բխում է դրանց ընդանուր տրամաբանությունից, հատկապես ՎՀՎՎՕ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին  ՀՀ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը ենթադրում է նման անհրաժեշտություն:

вторник, 5 ноября 2013 г.

                                 

                                                   Անտառներ



Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական: 
Գլխավոր կամ անտառկազմող ծառատեսակներն անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն, ամենախոշոր ծառերն են, որոնք առաջացնում են առաջին շարահարկը, զբաղեցնում են մեծ տարածք և ապահովում են անտառի բարձրությունն ու կայունությունը:
Երկրորդական կամ ուղեկցող ծառատեսակները ստվերասեր և խոնավասեր են, առաջացնում են երկրորդ շարահարկը, նպաստում են գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշիացումը: Կլիմայական տարբեր գոտիներում ձևավորվում են տարբեր տիպերի անտառներ:

Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և  ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու  հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և սոճին:
Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի:
Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը:
Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:

Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:
Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը: 
Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով:
Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:

Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն` 1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց: 
Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների բազմազանությանը:
Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար
 տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):
 Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:
Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:

Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայիհարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում
Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն` թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:
Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ:


вторник, 21 мая 2013 г.


                             «Դու սիրված ես»
1.պահածոյի աման,պտուտակահան,արկղ:

2.պահածոյի աման-մենություն:

3.«նպատակ»:

4.Ձգտող և նպատակային:

5.առատաձեռնություն,բարություն:

6.                         Էսսե «Նպատակ»թեմայով

Նպատակը մի զգացում է որը ունեն բոլորը,և ինչին  ձգտում են հասնել:Աշխարհում համոզված եմ յուրաքանչյուր ոք ունի իր կյանքի նպատակը: Արդյոք բոլորի համար հնարավոր  է հասնել իր նպատակին:Մարդկանց մեծ մասի նպատակն են դառնալ իրենց երազած մանագետը:Ես նույնպես ունեմ բազում նպատակներ,բայց դրանցից ամենաշատը կարևորություն եմ տալիս մեկին:Ինձ համար առաջնային նպատակն է որ դառնամ ճանաչված երաժիշտ:Այդ նպատակի հասնելու համար ես պետք է ջանասիրաբար սովորեմ ,աշխատեմ, և ուսումնասիրեմ այդ արվեստը:Նպատակներիցս մակն էլ այն է որ դառնամ լավ ինֆորմատիկ: Ասում են եթե ուզում ես կատարվի քո նպատակը պետք է ջանք չխնայես:Մարդկանց մի խումբը մտածում է որ փողով կարող են հասնել ամեն ինչի:Սակայն հեշտությամբ ձեռք բերվածը կարող է շատ արագ կորցնել և նույնիսկ չափսոսալ:Իսկ այն մարդիկ ովքեր իրենց աշխատասիրությամբ և խելացի մտածելակերպով են հասել ինչ-որ բանի,նրանք ամուր կառչում ու պայքարում են դրա համար:Այն մարդիկ ովքեր չեն կարող հասնել իրենց նպատակներին պետք չէ հուսախափշբ լինեն այլ պետք է ձգտել որպեսզի իրագործվի իրենց նպատակները:Ես նույնպես աշխատում եմ այն ուղղուցյամբ որպեսզի իրագործվի իր կյանքի մեծ նպատակը:





                                    «Կյանքի հայելին»

1.բաժակ,աթոռ,ատամի խոզանակ,ատամի մածուկ, վարդակ, ակնոց, ձեռնափայտ, օճառ, սանհանգույց, վարսահարդարիչ, ռադիո,մատանի, հայելի,ժամացույց,հրահան:

2.ատամի խոզանակ,ատամի մածուկ-  արժանապատվություն,
ռադիո, մատանի- երջանկություն:

3.«ակնթարթ»:

4.երջանիկ և անկախ:

5.ինքնուրույնություն,պարզություն և երջանկություն:

6.                             Էսսե «ակնթարթ»թեմայով
Աշխարհում մեկ ակնթարթում կատարվում են բազմաթիվ երևույթներ՝լավ և վատ:Վերջին ժամանակներում շատ են բնական աղետները,որոնք լինում են ակնթարթնրի ընթացքում,և շատ նյութական և հոգևոր վնասներ են տալիս:Մարդկային զոհեր են լինում:Նման դեպքերում երկար ժամանակ և տքնաջան աշխատանք է պահանջվում այդ ամենը վերականգնելու համար:
Բայց աշխարհում կա մի ակնթարթ,որը մարդկանց կյանքը լցնում է ուրախությամբ,ջերմությամբ,ապրելու ու արարելու ցանկությամբ:Այդ ակնթարթը,այդ հրաշալիքը,մանկան ծնունդն է,որին ամեն ոք սպասում է սրտի թրթիռով: