воскресенье, 1 июня 2014 г.

                                                                   Նախագիծ 5

Լոգարիթմական ֆունկցիայի 

բնութագրիչներ
1.Ֆունկցիայի որոշման տիրույթը դրական կիսառանցքն է՝D(f)=(0;∞):
2.Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցքն ՝E(f)=(-∞;∞)
3.Ֆունկցիան մոնոտոն է իր որոշման տիրույթում:Ընդ որում այն աճող է,եթե a>1 և նվազող՝ եթե 0<a<1
4.Ֆունկցիան 0 արժենք ընդունում է x=1կետում
5.ա)a>1 դեպքում ֆունկցիան բացասական է (0,1) և դրական (1,∞)միջակայքերում,

բ)0<a<1 դեպքում դրական է (0,1) և բացասական ՝(1,∞) միջակայքերում :




                                                                Նախագիծ 4

Ցուցչային ֆունկցիայի 
բնութագրիչներ
1.Ֆունկցիայի որոշման տիրույթն է իրական թվերի բազմությունը՝D(f)=(-∞;∞)
2.Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա:
3.Ֆունկցիան մոնոտոն է ամբողջ թվային առանցքի վրա:Ընդ որում,այն աճող է ՝եթե a>1 և նվազող 0<a<1
4.Ֆունկցիայի արժեքների բազմությունն է դրական կիսառանցքը՝E(f)=(0;∞)
5.Ֆունկցիան չունի զրոներ,մեծագույն և փոքրագույն արժեքներ:

6.Ֆունյցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը՝(0,1) կետում քանի որ a0=1


                                                                   Նախագիծ 3

Աստիճանային ֆունկցիայի 
Բնութագրիչները
1.Ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն է՝D(f)=(-∞;∞):
2.Ֆունկցիան զույգ է:
3.Ֆունկցիան ունի մեկ զրո՝f(0)=0:
4.Ֆունկցիան դրական է,երբ x≠0
5.Ֆունկցիան նվազում ՝ (-∞;0]միջակայքում և աճում [0;∞)-ում:
6.Ֆունկցիայի փոքրագույն արժեքը 0-ն է,որը ֆունկցիան ընդունում է x=0 կետում:
Ֆունկցիան մեծագույն արժեք չունի:
7.Ֆունկցիայի արժեքների նազմությունը ոչ բացասական թվերի բազմությունն

Է՝E(f)=[0,∞)


                                                  Ակսել Բակունց

Հետաքրքիր  դրվագ բակունցի կյանքից
30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաեւ Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էր առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում.զրպարտվում էր “մահացու բոլոր մեղքերի մեջ”: Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և1936 թվականի օգոստոսի 9-ին շատերի հետ նաեւ ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ “հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն”: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնաարդարացմանն ճիգերը ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. “Ծա՜նր է, շա՜տ ծանր...Մտածում ես մեկ ժամ,երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում...Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս...Ի՞նչ է լինելու ինձ հետ...Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք,ինձ գիրք ու մատի՜տ տվեք...”: Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Բակունցի առանձնահատկությունը և ժամանակածրջանի արանձնահատկություն
Ծնունդով Գորիսեցի Ակսել Բակունցը(Ալեքսանդր Թադևոսյան)ծնվել է 1899թ-ին նրա ժամանակաշրջանի առանձնահատկություն այն էր,որ 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: 


«Միրհավը»
Ըստ ինձ Ակսել Բակունցի  «Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը Համարում եմ այս նախադասությունը.
Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։
Այդ հին երգը նրա սիրո պատմությունն է որը թանկ էր իր համար,բայց ձեռքից փախավ թռավ ինչպես գեղեցիկ մի միրհավ:
Ակսել Բակունց իր պատմվածքը գունագեղել է մեջ ծանոթ բոլոր լուսավոր ու գեղեցիկ գույներով:

«Սպիտակ ձին»
Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»պատմվածքը շատ խորիմաստ է:Հեղինակը իր պատմվածքով ընթերցողին ներկայացնում է մարդկային ճակատագրերի անհավասարությունը:
Սիմոնի ձին՝Ցոլակը,տիրոջը նվիրված հեզ ու աշխատասեր ձի էր:Նա տիրոջ համար նույնն էր, ինչպես հարազատ զավակը կամ եղբայրը:
Սպիտակ ձին իր տեսակով ու տեսքով խորհրդանշում էր իր աղա տիրոջը:
Կապույտ ձին իր անհնազանդության ու ազատության ձիրքով նմանվում էր այն մարդկանց, որոնք նույնիսկ կյանքի գնով ցանկանում են պահպանել իրենց անկախությունը:

«Ալպիական մանուշակ»
«Ալպիական մանուշակ»-ում հեղինակը Բասուտա գետի փրփուրները համեմատում է քառե շղթաներ կրծող գամփռների հետ,արծվի կտուցը՝որպես կեռ թուր,մագիլները՝ սրածայր նիզակ, փետուրները՝պողպատե զրահ:Կարմրաոտ կաքավի պես ալպիական մանուշակի ճոճքը բզեզին թվում է ծիրանագույն բուրաստան,ծառի միանման տերևները՝տարիներ,ամպերը որպես վարագույր,աշխարհը՝թանգարան,որտեղ ամեն իրչ գեղեցիկ է ու հաճելի:

Ամփոփում…

Ըստ ինձ Բակունցի պատմվածքներից կարող եմ գալ այն հեևության,որ նա իր միտքը արտահայտում ՝ ոչ միայն մարդկանց,այլ նաև բնության ու կենդանական աշխարհի միջոցով,անցկացնելով շատ գեղեցիկ համեմատականներ և գունագեղություններ:

пятница, 30 мая 2014 г.

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

 Հայաստանի Հանրապետության տարածն աչքի է ընկնում կլիմայական պայմանների և կլիմայական տիպերի բազմազանությամբ և բարձությամբ, ինչը խիստ դժվարացնում է կլիմայական հստակ ուրվագծվող առանձնահատկությունների տարբերակումը: Ընդամենը 1000-2000մ սարն ի վեր բարձրանալով կամ 100-200կմ հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք տեղաշարժվելով՝կարելի է ականատես լինելկլիմայական պայմանների այնպիսի բազմազանության որպիսին չունեն տարածքի մակերեսով մեր հանրապետությունների մի քանի տասնյականգամ մեծ երկրներից շատերը:
Հայաստանի Հանրապետության բնօգտագործումը թողնում է շատ վատ հետևանքներ՝անտառահատման պատճառով շատ ծառատեսակներ և բույսեր ոչնչանում են որի հետևանքով աղտոտվում է օդը:
Հայաստանի Հանրապետության բնական ռեսուլսներից են՝ նավթը,երկաթը, ոսկին, գազը,պղինձը և այլն: Հայաստանում առանձնահատուկ տեղ են գրավում ,ստորերկրյա ջրերը.դրանք աչքի են ընկնում որակական բարձր հատկանիշներով, մաքուր են և զուլալ:Կան նաև շատ հանքային աղբյուրներ,որոնցից շատերը առանձնանում են իրենց բուժիչ նշանակությամբ (ջերմուկ,բջնի,արզնի և այլն):

4Հայաստանի Հանրապետության բնական ռեսուլսների ոչ ճիշտ օգտագործումը կարող է հանգեցնել դրանց աղտոտմանը և ոչնչացմանը:
                                                               Նախագիծ 2
ՆԱԽԱԳԻԾ 2

Գծային ֆունկցիա,բնութագրիչներ,գրաֆիկը:
Գծային ֆունկցիան y=kx+b
1.k-կոչվում է անկյունային գործակից և k=tg(f) որտեղ f-ը այդ ուղի և x առանցքի կազմած անկյունն է:
2.Գծային ֆունկցիան բնութագրաում է օրդինատային առանցքի հետ նրա կորդինատային կետերի հետ
եթե k>0 ապա գծային ֆունկցիան աճող է:
3.Եթե k<0 ապա նվազող է
4.A(x1  y1) և B( ) A և B կետերի միջև անցնող ուղի հավասարումն է:

Տրված երկու կետերով անցնող ուղղի հավասարումը.

                                                             Նախագիծ 1
ՆԱԽԱԳԻԾ 1
Ֆունկցիա:Օրինակ
1.f(x)=5
f(x)=-9
f(x)= -3x+7
f(x)=5x2+9x-1
f(x)=sinx
2.Ֆունկցիայի բնութագրիչներ
1.D(f)  ֆունկցիայի որոշման տիրույթն է:
E(f) արժեքների բազմություն:
2. ֆունկցիայի զույգությունը:
3. ֆունկցիան պարբերական չէ :
 4.ֆունկցիայի գրաֆիկի և կորդինատային առանցքների հատման կետը :
5. ֆունկցիայի նշանապահպանման  միջակայքերը:
6. ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը :
7. ֆունկցիայի էքստրեմումի կետերը:
8.ֆունկցիայի որոշման տիրույթը բաղկացած է մեկ կամ մի քանի միջակայքերից: