четверг, 30 января 2014 г.

                          Էկոհամակարգերի հիմնախնդիրները

2. Մեզ շրջապատում են էկոհամակարգերի 2 Խմբերն էլ ՝ Ջրային և Ցամաքային :
Ցամաքային- տունդրա,տայգա,բարեխառն գոտու անտառներ ,տափաստան,անապատ,արևադարձային անտառներ,մշտադալար անտառներ :
Ջրային-(70%)- Ծովային-օվկիանոս,առափնյա ջրեր:  Քաղցրահամ-անշարժ,ճահիճներ,հոսող:
Առանձնահատկություններ-Ջրում ապրում է  զոպլանկտոնը ,որով սնվում են կաթնասունները և ձկները:Գոյություն ունի հատուկ կենսակերպ ՝բենթոսը,որը սնվում է օվկիանոսի վերին շերտերում ապրող մահացած կենդանիների մնացորդներով:Տաք ծովերում կան կորալյան խութեր ,որոնք հարուստ են թթվածնով ,ինչնել անհրաժեշտ է ֆոտոսինտեզի համար:Առափնյա շրջանները հարուստ են սննդով ,թթվածնով,լույսով ինչնել հանդիսանում է լավ բնադրման վայր թռչունների համար:
3.Մարդը առափնյա շրջանները աղտոտում է  ,ինչից սկսվում է քայքայումը և կենդանիների ու բույսերի ոչնչացումը :Մարդու կողմից ջրամբարների  և լճերի աղտոտումը հանգեցնում է ճահիճների առաջացմանը .հիմնականում մարդը ջուրը օգտ. Է կենցաղային և արդյունաբերական նպատակներով : Իսկ ինչ վերաբերվում է ցամաքային հատվածին ,այդտեղից սկսվում են   ատառահատումները ,բուսական վայրերի ոչնչացումները  շինարարական աշխատանքների արդյունքում :
4.Ինչպես գիտենք  էկոհամակարգի կազմի մեջ է մտնում ջուրը H2O, ածխածնի 2արժեք օքսիդ ,(C)  ,  թթվածինը  (O), և աըլ օրգանական միացություններ:Բացի սա էկոհամակարգերը միշտ մատակարարվում են ԷՆԵՐԳԻԱՅՈՎ :Այս ամենը ենթադրվում է Ֆիզիկայի Թերմոդինամիկայի օրենքներով –ըստ որի .
·        Էներգիան չի առաջանում և չի կորչում ,այլ փոխազդում է մեկից մյուսին:Քանակը մնում է անփոփոխ,միայն փոքրանում է որակը: Արեգակնային Էներգիան  ներթափանցում է էկոհամակարգ՝ֆոտոսինթեզի արդյունքում փոխակերպվում է քիմիկան միացությունների կապերի Էներգիայի ,վերածվում ջերմային էներգիայի և դուրս գալիս :

·        Յուրաքանչյուր  անգամ անցնում է մեկից մյուսին,սակայն օգտագործման ժամանակ քանակը նվազում էր ,դառնալով անօգուտ Ջերմային Էներգիայի:
                                             Ժառանգությունից հրաժարվելը

Ժառանգության բացման պահին ժառանգի մոտ առաջացող ժառանգման իրավունքն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ժառանգությունն ընդունելու հնարավորություն,այլև այդ իրավունքից  հրաժարվելու իրավունք:
Ժառանգությունից հրաժարվելը ժառանգի կամքի արտահայտման ձև է:Ի դեպ,պեռք է ժառանգությունից հրաժարվելը տարբերել ժարանգությունը չընդունելուց: Ժառանգությունից հրաժարվելու մասին դիմումը ժառանգը նոտարին է անձնում անձամբ,իսկ այդ հնարավոր չլինելու դեպքում նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից:
Ժառանգման իրավունքից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի,այնպես էլ կտակի ժառանգները:Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընդացքում:
Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից հօգուտ՝
            Ա)Ըստ օրենքի ժառանգների
            Բ)Ըստ կտակի ժառանգների
            Գ)Հայաստանի Հանրապետության,համայնքների:
Սակայն չի կարելի ժառանգությունից հրաժարվել հօգուտ այն անձանց,ովքեր իրավունք չունեն ժառանգելու,այսինքն՝հօգուտ անառժան ժառնգների և կտակով ժառանգելու իրավունք չունեցող անձանց:
Եթե ժառանգներն անգործունակ և անչափահաս քաղաքացիներ են,ապա իրենց ժառանգման իրավունքներից հրաժարվելու համար պահանջվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությունը:
Եթե ժառանգը հրաժարվում է ժառանգությունից, առանց նշելու,թե հօգուտ ում է հրաժարվում, ապա դա առաջացնում է այն հետևանքները,ինչ ժառանգությունը չընդունելը:
Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից  առանց նշելու այլ ժառանգի, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անառժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչելու հետևանքով, ապա ժառանգության այն մասը,որը կհասներ դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգման հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց մեջ բաշխվում է հավասար բաժիններով:
Եթե ժառանգն արդեն հայտնել է ժառանգությունից հրաժարվելու իր մտադրությունը,  ապա նա այլևս չի կարող վերցնել իր հրաժարումը կամ այն ետ վերցնել:
Չի թույլատրվում ոչ միայն ժառանգությունից վերապահուներով կամ պայմանով հրաժարվել, այլև հրաժարվել ժառանգին հասանելիք ժառանգության մասից:Սակայն ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից կամ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:
Եթե ժառանգը ժառանգման է հրավիրվում և ըստ կտակի, և ըստ օրենքի, ապա նա կարող է հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից  այդ հիմքերից մեկով կամ երկուսով:
Ժառանգին հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել՝
Ա)Կտակով ժառանգվող գույքից,եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին,
Բ)Ժառանգությն պառտադիր բաժնից,

Գ)Եթե ժառանգին ենթանշանակված է ժառանգ
                                         Ժառանգական գույքի բաժանելը

Ժառանգության բացման պահին ժառանգատուի ունեցած ամբողջ գույքը,ինչից էլ բաղկացած լինի,որտեղ էլ որ գտնվի,դիտվում է որպես միասնական ամբողջություն: Եթե ժառանգատուի մահվանից հետո լինում է միայն մեկ ժառանգ, ժառանգության  բաժանման մասին խոսք լինել չի կարող:Իսկ եթե ժառանգները մի քանիսն են , ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգական գույքի բաժանում:
            Ըստ օրենքի ժառանգման դեպքում նույն հերթի բոլոր ժառանգները գույքը ժառանգում են հավասար բաժիններով:Նման դեպքում ընդանուր բաժնային սեփական ություն համարվող գույքը բոլոր ժառանգների միջև բաժանվուն է նրանց ընդհանուր համաձայնությամբ: Բնականաբար ժառանգական գույքը պետք է ժառանգների միջև բաժանվի բնեղենով,եթե դա հնարավոր է: Հնարավոր չլինելու դեպքում ժառանգություն բաժանելիս ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելի ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի:
            Օրենքով պաշտպանվում է հատկապես բնակելի տան նկատմամբ ժառանգների՝ այդ օբեկտն ստանալու նախապատվության իրավունքը: Եթե  ժառանգին հասանելիք բաժնի ու գույքի առժեքների միջև կա անհամաչափություն, ապա դա կարող է հարդեցվել այլ գույք կամ դրամական միջոցներ տրամադրելու միջոցով:
Ժառանգական գույքի բաժանման ժամանակ ժառանգների կայացրած համաձայնությունը նոտարական կարգով հաստատվելուց հետո ժառանգների տրվում է ժառանգական իրավունքի վկայագիր, որում նշվում է համաձայնությանը համապատախան ժառանգներից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ գույքը և իրավունքները:
Ժառանգությունը բաժանելու, ինչպես նաև ժառանգներից մեկի բաժինը ժառանգական զանգվածից առանձնացնելու վերաբերյալ ժառանգների միջև համաձայնություն չլինելու դեպքում ժառանգությունը կարող է բաժանվել դատական կարգով:Ժառանգության բաժանման ժամանակ պետք է միջոցներ ձեռք առնվեն ոչ միայ  անչափահաս, այլև արդեն սաղմնավորված, բայց դեռևս չծնված ժառանգների ժառանգման իրավունքների ու շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրհենսդրության նախատեսվում են անչափահաս ժառանգների շահերի պաշտպանության միջոցներ:Անչափահաս ժառանգների շահերի պաշտպանության նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը պետք է մասնակցի ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը:
Նման ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է նաև այն դեպքում, երբ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ համաձայնություն են կայացնում մյուս ժառանգները:  
Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփայանության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությանբ:
Ժառանգությունը բաժանելու՝ ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու ,վերաբերյալ համաձայնությունը ,եթե այն կնքվել է մինչև ժառանգական իրավունքի վկայագիրը տալը և վավերացվել է նոտարի կողմից,հիմք  է  Ժառանգներին ժառանգության իրավունքի վկայականներ տալու համար՝դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքը:

Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ  նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերծելու համար:

четверг, 5 декабря 2013 г.

                    Վերահսկենք մեր շրջակա միջավայրը


1-Ներկայիս դրության մենք ապրում ենք անտեսելով շրջակա միջավայրը ՝ԱՂՏՈՏՈՒՄ,որը հանդիսանում է շրջակա միջավայրի առօրյայի  առաջնային հիմնախնդիրներից մեկը:Ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ և յուրաքանչուր երկրում շրջակա միջավայրի հարցին մոտենում են բնագիտական մոտեցումներով:Չնայած նրան,որ մեր միջավայրի որակը շատ ցածր է,սակայն մեծ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք բարձրացնել այն:


2-Շրջակա միջավայրը մեր առողջության վրա կունենա լավ ազդեցություն եթե չհատվեն անտառները որոնք մեզ ապահովվում են թթվածնով: Առողջության վատթարացման գործում մեր՝ մարդկանց մեղավորությունը ավելի մեծ է ,քանի որ մարդը մեքենայի շարժիչը աշխատեցնելու համար օգտագործում է հեղուկ վառելիք ՝ԲԵՆԶԻՆ ,որը այրվելով օդ է արտանետում  վնասակար նյութեր,ինչպես նաև մեզ շատ հայտնի ՇՄՈԼ  գազը ,որից առաջանում են թե մահացու դեպքեր, թե սուր անոթային հիվանդություններ:


3-Շրջակա միջավայրի վերահսկողությամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները իսկ այդ վերահսկողությունը կդառնա արդյունավետ եթե մարդիկ իրենց հերթին չաղտոտեն իրենց միջավայրը,այլ պատժեն բոլոր նրանց ովքեր կփորձեն աղտոտել այն միջավայրը որտեղ ապրում են իրենք և իրենց հարազատները:Այդ վերահսկողության որակը կբարձրանա միայն այն ժամանակ երբ մարդիկ համախմբվեն և հասկանան այդ խնդրի լրջությունը:Նշեմ որ շրջակա միջավայրը նաև վերականգնվում է իր իսկ բնական ճանապարհով ,և մենք առաջին հերթին պետք է պահապնենք այն ամենը ինչը նոր սկսում է վերականգնվել և հորդորել հասարակությանը լինել ավելի ուշադիր նման խնդրի առաջ չկանգնելու համար:

4-
Ես ամեն կերպ փորձում եմ բարձրացնել իմ շրջակա միջավայրի որակը՝նախ  չեմ աղտոտում,չեմ ոչնչացում ծառերն ու ծաղիկները,չեմ վնասում թրչյունների ու կենդանիներին,և ամենակարևորը ես սիրում եմ ու պահպանում եմ իմ շրջական միջավայր:
Յուրաքանչյուր մարդ բնության գրկում հանգստանալիս պետք է այն թողնի այն վիճակում,որ երբ վերադառնա,չամանչի իր արածների համար:Ինձ համարելով բնության մեկ մասնիկ ,ինձ վրա պարտավորվածություն եմ վերցնում ՉԱՂՏՈՏԵԼ,ՉՈՉՆՉԱՑՆԵԼ այն ամենը ինչը դեռ լիովին ոչնչացման եզրին չի հայտնվել :



5. Միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող քանակի արդյուք,որովհետև ոչ բոլորն են հետևում սահմանված կանոններին՝շարունակում են հատել անտառները,ոչնչացնել կենդանիներին,անխնա պոկել ծաղիկները,շատ կենցաղային աղբեր նետել գետերի և լճերի մեջ